Ախալքալաքում տեղի է ունեցել մտավորականների հավաք
Այսօր Ախալցալաքի քաղաքային ակումբում տեղի ունեցավ Ջավախքահայ մտավորականների հավաք: Հավաքին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Բաբկեն աբեղա Սալբյանը, ՀՀ սփյուռքի նախարարության կովկասյան բաժնի պետ Տարոն Շագոյանը, գործարար Սոս Սահակյանը, հոգեւորականներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ եւ դպրոցների տնօրեններ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակությաին մի շարք հարցեր եւ տարածաշրջանի մտավորականությանը հուզող խնդիրներ: Ներկա գտնվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակիցներին պատմեցին իրենց գործունեության մասին եւ պայմանավորվեցին ավելի ակտիվ համագործակցել հայապահպանությանը եւ մշակույթի պահպանությանն ուղղված հարցերի շուրջ:
Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպման ժամանակ դպրոցներին նվիրեց մանկապատանեական գեղարվեստական ուղղվածության գրքեր եւ դպրոցների մի քանի տնօրեններին տրվեցին պատվոգրեր:
Հանդիպմանը մասնակցող մտավորականներից մի քանիսը դեսպանի կողմից նվեր ստացան փոքրիկ հուշանվերներ: Այս մասին հայտնում է «Ախալցխայի վերածնունդը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել