HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսպե՞ս եք հայենակիցներին վերադարձնում հայրենիք. Համահայկական երիտասարդական շարժման հայտարարությունը

Համահայկական երիտասարդական շարժման անդամները իրենց խորը մտահոգությունն են հայտնում ազգությամբ հայ Ֆրանսիայի քաղաքացի, 70-ամյա Ալեքսանդր Վարպետյանի՝ հայրենիք վերադառնալու, բայց Զվարթնոց օդանավակայանում ոչ ինքնակամ  պահվելու վերաբերյալ:

Դիմում ենք ՀՀ սփյուռքի նախարար Հարանուշ Հակոբյանին. «Հարգարժան տիկին Հակոբյան, այսպե՞ս եք Ձեր հայենակիցներին վերադարձնում հայրենիք, միգուցե սա «Արի տուն» ծրագրի բաղկացուցիչ մասերի՞ց է»:

Դիմում ենք ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին. «Պարոն Հակոբյան, խնդրում և պահանջում ենք, որ հիմնավորեք, թե ինչ սկզբունքով է հային արգելվում վերադառնալ իր հայրական տուն: Եթե պատճառները գաղտնի են, կարելի է ենթադրել, որ հետապնդում է ազգային շահ, որի դեպքում հրապարակելը կրկին դառնում է անհրաժեշտ, նույնիսկ՝ պարտադիր: Հրապարակեք պատճառները և ազատեք Ձեզ գլխացավանքից»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ամպագոռգոռ հայտարարություններ է անում արտագաղթը կանխելու և ներգաղթը խթանելու մասին, իսկ այս դեպքը դրա հակապատկերն է: Մենք մտահոգ ենք մեր հայրենակիցների ներկայով և ապագայով: Պահանջում ենք խնդրին տալ շուտափույթ լուծում:

Համահայկական երիտասարդական շարժում

Մեկնաբանություններ (1)

Ալեքսանդր Վարպետյան
Խորին շնորհակալությունս Համահայկական երիտասարդական շարժմանն ու նրա ղեկավարներին: Խնդրում եմ գրել ինձ [email protected] հասցեով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter