HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Ծառուկյանը մեկնել է արտերկիր, որ չմասնակցի՞ նախագահի երդման արարողությանը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը վաղը չի մասնակցելու մարզահամերգային համալիրում կայանալիք ԱԺ հատուկ նիստին, որը նվիրված է նախագահի երդման արարողությանը: Ըստ մամուլի խոսնակի` ԲՀԿ առաջնորդը նախօրեին մեկնել է արտերկիր:

Իվետա Տոնոյանից փորձեցինք տեղեկանալ, թե ի՞նչ նպատակով է Գագիկ Ծառուկյանը մեկնել արտերկիր: Մամուլի խոսնակը, լսելով հարցը, անջատեց հեռախոսը:

Իսկ ԲՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցության մասնակցության մասին քննարկումներ չեն եղել: Հարցին, թե ինքը մասնակցելու է նիստին, Տ. Ուրիխանյանը խոստացավ պատասխանել վաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter