HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը

Մարզահամերգային համալիրում մեկնարկել է փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքներով, հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

Նիստը վարում է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա կողքին նստած են ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը: Փոքր-ինչ հեռու՝ բեմի վրա, կանգնած է Սերժ Սարգսյանը:

Արդեն դահլիճ է բերվել ՀՀ դրոշը: Այս պահին հոգևորականը դահլիճ է բերում Վեհամոր Ավետարանը, իսկ Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանը՝ Սահմանադրությունը, որոնց վրա ձեռքը դնելով՝ Սերժ Սարգսյանը պետք է երդվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter