HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. բերման ենթարկված չկա

Հենց նոր ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» վստահեցրին, որ ոչ ոք բերման չի ենթարկվել, պարզապես «Ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու» (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդված) համար իրավապահները 2 հոգու տարել են ոստիկանության էրեբունու, մի քանի հոգու էլ՝ Արաբկիրի բաժին:

«Քանի որ տեղում հնարավոր չի եղել կազմել վարչական իրավախախտման մասին արձանագրություն, մի քանիսին բերել են ոստիկանության բաժանմունքներ՝ նշյալ արձանագրությունը կազմելու համար: Որեւէ այլ խնդիր չկա»,- ասաց ոստիկանության լրատվության վարչության աշխատակիցը:

Էրեբունու բաժնում են Եղիա Ներսեսյանը եւ Վարդգես Պետրոսյանը, իսկ թե քանի հոգու եւ կոնկրետ ում են տարել Արաբկիրի բաժանմունք, լրատվության վարչությունում դեռ ճշտում են: Նրանց ունեցած նախնական տեղեկությամբ՝ այս պահին Արաբկիրի բաժնում 2 կամ 4 ակտիվիստ կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter