HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շտապօգնությունը ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժին (լրացվող)

«Հետքի» թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժին է ժամանել շտապօգնության բրիգադը, եւ բուժանձնակազմն արագ մտել է ներս: Թե ո՞ւմ է անհրաժեշտ բժշկական օգնություն, առայժմ անհայտ է:

Հիշեցնենք, որ ակտիվիստներից մի քանիսին, ոստիկանության ձեւակերպմամբ, պարզապես տարել են ոստիկանության բաժանմունքներ (այդ թվում՝ Արաբկիրի)՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու:

Քիչ առաջ «Հետքի» թղթակիցը հայտնեց, որ ոստիկանության բաժանմունք տարված ակտիվիստներից մեկի ոտքին վնասվածք է եղել, շտապօգնությանը կանչել են, որ համապատասխան արձանագրություն կազմեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter