HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զանգ ոստիկանապետին՝ ցրե՞լ հավաքվածներին, թե՞ սպասել

Երբ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքվածներին 15 րոպե տրամադրեց հեռանալու համար,«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ոստիկանությանը խնդրեց ողջամիտ ժամանակ հատկացնել, որ սպասեն Ծիծեռնակաբերդ երթի գնացածների վերադարձին, եւ միասին գնան Ազատության հրապարակ:

Տեղում գտնվող ոստիկանության ղեկավարներից մեկը, ով ներկայացավ Մովսիսյան ազգանունով, նշեց, որ 15 րոպեն ողջամիտ ժամկետ է, եւ ներկաները կարող են գնալ Ազատության հրապարակ ու այնտեղ սպասել Ծիծեռնակաբերդ գնացածներին: Ի վերջո, նա համաձայնվեց զանգել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ փոխանցել Զ. Փոստանջյանի խնդրանքը՝ տեղում սպասել կիսված երթի մյուս՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնացած մասնակիցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter