HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ալեն Սիմոնյան. «Րաֆֆին ուրիշ պլաններ ու մտքեր ուներ, բայց ժողովուրդն իրենից պահանջեց»

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված Երեւանի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ մասնակցել է Ազատության հրապարակի եւ դրան հաջորդող Բաղրամյան պողոտայի իրադարձություններին:

Ալենը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Բաղրամյան պողոտայում կատարվածը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունը պատրաստ չէ ներքաղաքական դաշտին առնչվող խնդիրները լուծել քաղաքակիրթ եղանակով:

«Մեծ ցավ եմ ապրում այն բանի համար, որ ոստիկանությունն իրեն թույլ տվեց ծեծել «Բարեւ Երեւան» ցուցակի առաջին համար, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին: Մի մարդու, ով 2008 թ. իր կյանքի գնով փրկեց ոստիկանի կյանքը ու չնայած դրան Արմենը դաժան ծեծվեց, երբ տեսանյութը դիտելուց հետո կարող եմ ասել, որ դրա կարիքը չկար: Հնչում էին «7-հարկանի» հայհոյանքներ, որը չգիտեմ` ՀՀ զինանշանը կրող ոստիկանին հարիր է, թե ոչ»,- ասում է Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա` կատարվածը սադրանք էր եւ ցուցադրվեց ուժ, որպեսզի վախեցնեն մնացած ժողովրդին, գործիչներին: Նա համոզված է, որ չի հաջողվել իրականացնել իշխանության այդ ցանկությունը եւ բողոքող մարդկանց այլեւս վախեցնել չի լինի:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին` Ալեն Սիմոնյանը նշեց, որ երեկվա կատարվածը օբյեկտիվ վերլուծելու համար որոշակի ժամանակ է պետք: Նա ասաց, որ «Ժառանգական» չէ եւ որոշումների կայացմանը չի մասնակցում, եւ իր կարծիքը զուտ ցույցին մասնակցող քաղաքացու կարծիք է:

«Րաֆֆին ուրիշ պլաններ ու մտքեր ուներ այդ օրվա հետ կապված, բայց ժողովուրդն իրենից պահանջեց: Նա առնվազն 8 անգամ ասաց, որ վաղը այսինչ ժամին եւ այլն, այսինքն` ուրիշ գործողություններ էր առաջարկում, որին ի պատասխան հնչում էին սուլոցներ եւ պահանջներ, որպեսզի այդ պահին գործողություններ արվեն: Ըստ իս` պարոն Հովհաննիսյանը հասկանում էր, որ դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, եւ փորձեց միջին ինչ-որ բան գտնել, ասենք` անցնել Բաղրամյան պողոտայով, բայց միայն անցնել: Բայց ժողովրդի ցասումը այնքան շատ էր, որ տարավ Բաղրամյան»,- ասում է Ալենը:

Ըստ նրա` հարվածել են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ, վերջինս, տեսնելով, թե ինչպես են վարվել Արմեն Մարտիրոսյանի եւ մյուս երիտասարդների հետ, երբ ոստիկանների շղթան բացվել եւ հայտնվել են մի խումբ մարդիկ, որոնք «մահակներով սկսել են ծեծել եւ հայհոյել վերջին խուժանի նման», այլ բան չէր մնում, քան ժողովրդին ինչ-որ ձեւով այդ ամենից հեռու պահել:

«Ուղղակի մարդկանց տանել դեմ տալ մահակներով զինված ոստիկաններին` անիմաստ էր: Ժողովրդին տանել ծեծ ուտելու, կարծում եմ՝ դուք էլ եք համարում, որ անիմաստ է: Իհարկե, եթե դա ինչ-որ բան կփոխեր, բնական է, որ կարելի էր նմանատիպ ձեւով արտահայտել, բայց այդ րոպեին, այդ վայրում ոչ մի բան չէր փոխելու: Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկանապետի հետ բանակցելով եւ այլ քայլերով կարողացավ խուսափել առճակատումից, որն, ինչպես շատերն էին կարծում, կարող էր վերածվել երկրորդ «մարտի 1»-ի»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Ավագանու թեկնածուի կարծիքով՝ երբ երեկ ժողովուրդը չէր ենթարկվում ոչ Րաֆֆի Հովհաննիսյանին, ոչ էլ Զարուհի Փոստանջյանին, դա վկայում է, որ իշխանությունը խնդիր ունի:

«Մարդկանց այն վիճակի են հասցրել, որ նրանք ագրեսիվացել են: Այդ հուսահատությունը, աղքատությունը, արտագաղթը, սպանությունները, ինքնասպանությունները բանակում բերել հասցրել են այս վիճակին: Արմեն Մարտիրոսյանի նման մարդուն ծեծելը, քացու տակ գցելն ու հայհոյելը եւ նմանատիպ քայլերի հետեւանքը դա պետք է լիներ: Զարուհին լինի, Րաֆֆին, թե Լեւոնը, միեւնույն է, մարդիկ էլ ոչ մեկին չեն հավատում եւ երեկվա պահանջը Րաֆֆիից, թե արի գնանք Բաղրամյան, դրա վկայությունն է: Ախր մենք այդ ազգը չենք, մենք բարի ազգ ենք, հանդուրժող ենք նույնիսկ քննադատության աստիճանի, բայց մարդիկ արդեն ագրեսիվացրել են եւ դրան հասցրել է իշխանությունը»,- ավելացրեց Ալեն Սիմոնյանը:

Նրա ասելով` մարդիկ արդեն հոգնել են այս վիճակից եւ այլեւս չեն վախենում եւ պատրաստ են վճռական քայլերի: «Սա այն է, ինչ ցանում է իշխանությունը: Ժողովրդի նկատմամբ այն արհամարանքը, վերեւից նայելը բերում հասցնում է եռման կետի ու հետո ասում են, թե գործողություններն անիրավ էին: Աստվածաշնչում է ասվում, որ քամի ցանողը փոթորիկ կհնձի»,- նշեց ավագանու թեկնածուն:

Լուս.՝ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (21)

Մլեհ
Dear Aram, concerning the name Mleh, you spelled correctly - http://en.wikipedia.org/wiki/Mleh,_Prince_of_Armenia. I neither trust nor sympathise with Hemayak Hovhannissyan. However, his particular opinion concerning the Unpredictable Raffi, in my opinion was correct. Regards, Mleh Ishkhanian - Beirut
Աշոտ
Ավետիս լիովին համաձայն եմ ,որ այս ամենում ամենաաննորմալը այն է,որ նրան բաց են թողել:Կամ Ռաֆֆի և Սերժի միջև կապ կա,կամ էլ նրան բաց են թողել որ նա ավելի հեղինակազրկի Ռաֆֆիին
AVETIS-SAHAKYAN
21. Աշոտ- Կարա ինչ որ մեկը բացատրի, ոնց ա ստացվում, որ Արմեն Մարտիրոսյանին ոստիկանները ծեծում են , ու էդ ընթացում ինքն էլ ա հարվածում ՈՍՏԻԿԱՆԻՆ , բայց ազատ են արձակում, իսկ երբ Տիգրան Առաքելյանին են ավելի դաժան ծեծում, ու Խեղդելու ժամանակ ազատվելու փորձ ա անում , ու գլխով հարվածում ա ,ՈՍՏԻԿԱՆԻՆ իրան 6 տարի են տալիս: Որն ա տարբերությունը^??? Ես չեմ ասում որ Արմենի ն պետք է բռնեին, ասեմ ավելին, իրա փոխարեն ես ել նույնը կանեի, բայց . հետո^??...»:հրաշալի օրինապահ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
Աշոտ
manvel լավ ասենք ոստիկանին ու սադրիչ բառը դրինք մի կողմ,իսկ մյուս տեսանյութում որ տեսնում եմ որ Արմենը Բաղրամյան պողոտայորմ,երբ այն դեռ բաց էր, մոր ու աղջկա ձեռքը բռնած քայլում էր հոծ երթևեկության ժամանակ անտեսելով մայթով քայլելու հորդորները,դրանով վտանգելով հարազատների կյանքը և ասենք անուշադիր վարորդի ճակատագիրը........ և այդպիսի արկածախնդիր մարդը վաղը քաղաքապետի պաշտոնում ինչ քյալագներ կարող է բերել բոլորիս գլխին
manvel
17. Աշոտ ET SADRICH BAR@ MI VERDZREQ DZER HAMAR ARDARADZNELU INCH VOR HIMAR VOSTIKANI ARARQ EV QAXAQAPET DARNAL SADRICHNERI HET KAP CHUNI
Alina
Արմեն Մարտիրոսյանը սադրիչ չի ալյ Ոստիկանների հետ բախման ժամանակ սադրիչներին խանգարող երիտասարդը ձերբակալվեց ; ում են ձերբակալում ??Քաղաքացիական հագուստով ոստիկան ??? ՈՎՔԵՐ ԵՆ ԽՓՈԻՄ ??
ճատրակ
Ոչ ոստիկանն է ճիշտ,ոչ էլ ԱՐՄԵՆԸ
Աշոտ
ինչու է ձեզ թվում թէ ես ոստիկաններին փաստաբանություն պետք է անեմ ...պարզապես չեմ պատկերացնում Արմեն Մարտիրոսյանի նման արկածախնդիր,սադրիչ քազաքապետ ունենալ
ARSEN
4. Աշոտ-- հայհոյանք Ոստիկանից ???? ՄԵՆՔ նույնպես կարող ենք հայհոյել ԵԴՊԻՍԻ Ոստիկաններին ու հետո?????? Հայաստանի ՕՐԵՆՔԸ այսօր չի Գործում ԵԴՊԻՍԻ Ոստիկանների պաճառով ;ու թքած ՈԻՆԵՆՔ ԵԴՊԻՍԻ Ոստիկանի վրա
Աշոտ
Ոստիկանն էլ հայ քաղաքացի է,ուրեմն Արմենն էլ պակաս սրիկա չէ
SIRANUSH
Մեկնաբանությունը..4. Աշոտ -.թխած ՈԻՆԵՆՔ ԵԴՊԻՍԻ Ոստիկանների ՎՐԱ ՍԱ ՍՐԻԿԱ Է ՈՉ ԹԵ ՈՍՏԻԿԱՆ ՈՎՔԵՐ ԽՓՈԻՄ ԵՆ քաղաքացուն գաղջ մթնոլորտ
Vni
Alen jan hamadzajn em kez het, Raffin shat chisht varvec erek, charec ajn inch ishxanutjunnere anhamber spasum ein. Isk txmar knnadatoxnere Raffu gorcoxutjunneric arjun tesac gajleri pes hardzakvecin. Vochilner !!!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ախր ի՞նչ կա չհասկանալու. Հայաստանը այսօր իշխում է ՔՐԵԱ-ՕԼԻԳԱՐԽԻԿ մի կլանային խումբ ,որոնք թալանել են երկրի հարստությունը ու գերհարստացել:Ու այս փողով ԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ- սկսած ընտրություններից մինչև փլանփստան: Րաֆֆին արեց/անում է, ԻՆՉ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ է. այդ մարդը ի՞նչ անի- դեմը ԽՈՒԺԱՆ ՄԱՖԻԱ է: ՄԵՆԱԿ չի լինի. մենք բոլորս (մեր հնարավորությունների սահմաններում) պիտի օգնենք,որ սպասված արդյունքը իրականանա:
Aram
Mleh (I apologize if misspelled) you are right about the spellings but not so with Hemayak Hovhannessaian's opinion. What would he suggest? Hopefully Raffi and the rest of the opposition will benefit, for the sake of the country, from this episode.
Աշոտ
SOS 6.տեսանյութը լավ նայեք,մայրն ու աղջիկը այդ պահին այդտեղ չէին և դա արդարացում է
Մլեհ
3. Аркаша-ին արևմտահայերէն Ռաֆֆի է, կրնաս ինքդ հարցնել Ռաֆֆիին: Իսկ Аркаша- ն ընդհանրապէս հայերէն ինչպէ՞ս կը թարգմանես: Ալքաշի հետ կապ ունի՞:
sos
Isk vor vostikan@ xpec Armeni mor@, dran inc kases Ashot?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ապրիլի 9-ին իշխանավորները ՊԱՐԶ կերպով ցույց տվեցին, թե (քաղաքապես) ինչ ԱՆԽԵԼՔ են ու կարճատես: Այսպիսի ԱՆԽԵԼՔ ու ժողովրդից կտրված/վախեցող իշխանություն երկար կյանք չի կարող ունենալ: Րաֆֆու և Ա.Մարտիրոսյանի վրա ֆիզիկապես հարձակվելով այս 2-ին դարձրին ՍԻՆՎՈԼ,որը շարժումը ավելի է ուժեղացնելու: Բավականին հնարավոր է նաև, որ մի որոշ մասը անցնի ընդհատակյա զինյալ պայքարի.այսինքն` քաղաքացիական պատերազմ (գերիլյա պատերազմ-guerilla war)- օլիգարխային կլանի և իրենց ախրանիկ «ոստիկանության» դեմ: Րաֆֆին ապրիլի 9-ին ոչ մի էական սխալ չարեց.ալտերնատիվը անմեղ զոհեր կլինեին: 14 շարք սպեցնազի դեմ անզեն մարդկանց հանելը սխալ քայլ է: Ապրիլի 9-ին հաղթեց ժողովուրդը,որովհետև ՈՏՔԻ ՎՐԱ էր. մնացածը ծախու «վերլուծաբանների» օրվա հացի գինն է:
Աշոտ
Նշում էս որ տեսանյութը նայել էս,իսկ չէս տեսել որ առաջինը Արմենն է հարվածել ոստիկանին.....որպես տղամարդ ինքդ ինչ կանեյիր ոստիկանի փոխարեն ?
Аркаша
Արաջինը, Ռաֆֆի չէ, այլ Րաֆֆի, իսկ երկրորդը, Հայ ժողովրդի Եղեռնը ոչ միայն 1915 թվականի ապրիլի 24 է եղել, այդ Եղեռնը շարունակվում է նաև այսօր: Այդ պատճառով էլ պ-ն Րաֆֆի Հովհաննիսյնը ապրիլի 9-ին քայլերթ կազմակերպեց դեպի Ծիծեռնակաբերդ: Իսկ Ալենը, լենինականցու խոսքով ասած, ՛՛էրկու ոտով մտավ աչքս՛՛:
Մլեհ
Մէկը չկա՞ր որ Ռաֆֆիին յիշեցներ` մինչև Ապրիլի 24-ի քայլերթ դէպի Ծիծեռնակաբերդ դեռ 15 օր կար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter