HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաեւ վարչապետին

Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների դիմումը Հայաստանի վարչապետ Տ.Սարգսյանին

Հարգելի պարոն վարչապետ,
 
Հայտնի է Ձեզ, որ խորհրդային իշխանության տարիներին Գյումրու մի շարք գործարանների հանրույթներ իրենց դրամական հատկացումների միջոցով որմնանկարներ են պատվիրել հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանին, որը նկարել է մոտ մեկ տասնյակ որմնանկար Գյումրու գործարանների պատերին:

Գյումրու` նախկինում Լենինականի քաղաքային իշխանությունները երկրաշարժից անմիջապես հետո միջոցներ հատկացրեցին եւ Մինաս Ավետիսյանի ստեղծած երկու որմնանկարները վերականգնելուց հետո տեղափոխեցին Գյումրու պետական դրամատիկական թատրոն, որտեղ են դրանք եւ այժմ:

ՀՀ մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները վերջին օրերին մի քանի անգամ շեշտելով, որ գործարանների կիսավեր շենքերում մնացած որմնանկարները պետական սեփականություն են, բազմիցս անհիմն կերպով մեղադրել են գյումրեցիներին, թե, իբր, մենք դրանք չենք պահել-պահպանել, եւ անուղղակի կերպով խոստովանում են, որ պետությունը շուրջ երկու տարի բավարար ջանքեր չի ներդրել իր սեփականությունը հայտարարված որմնանկարների պահպանության համար:

Ցավով արձանագրում ենք, որ կառավարությունը որմնանկարների վերականգնման եւ փրկության միակ ճանապարհը տեսավ դրանք Գյումրուց տանելը. առանց գյումրեցիների կարծիքն ու վերաբերմունքն իմանալու, որոշեց եւ Երեւան տեղափոխեց Մինաս Ավետիսյանի 4 որմնանկար: 

Անհասկանալի է, թե ինչո՞ւ կառավարությունը, որ կարող էր 40 մլն դրամ հատկացնել որմնանկարներից առաջին երկուսը վերականգնելու եւ Կառավարական տան պատերից կախելու համար, չէր կարող նույն գումարը հատկացնել` նույն որմնանկարները վերականգնելու եւ Գյումրիում թողնելու համար:    

Անընդունելի է, որ վերջին երկու որմնանկարների` վերականգնելու եւ Զվարթնոց օդանավակայան տեղափոխելու մասին որոշումը կառավարությունը կայացրեց այն ժամանակ (2011 ապրիլ), երբ կես տարուց ավելի Գյումրու համայնքային իշխանությունները, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը ակտիվորեն բանավոր եւ գրավոր բանակցում էին որմնանկարները Գյումրիում վերականգնելու եւ Գյումրիում տեղադրելու հարցերը, իսկ այդ մասին արդեն կազմվել էր համաձայնագիր համայնքապետարանի եւ հիմնադրամի միջեւ (2011 փետրվար):

Մինաս Ավետիսյանի որմնանկարները իր բնօրրանից եւ գյումրեցիներից հեռացնելու կառավարության որոշումները գնահատում ենք առանց պատշաճ հիմնավորման կայացված, հայտարարված մշակութային ապակենտրոնացման քաղաքականության համատեքստում` տարօրինակ եւ, վիրավորական` մեր ու քաղաքի նկատմամբ:

Շուրջ երկու ամիս ուշադրությամբ հետեւելով Մինաս Ավետիսյանի որմնանկարների հետ կապված այս պատմությանը, հասկանալով, որ խնդրի միակողմանի լուծումը ամենեւին լուծում չէ, դիմում ենք Ձեզ.

Պարոն Վարչապետ, կոչ ենք անում Ձեզ, ներդնել Ձեր եւ կառավարության բոլոր ջանքերը, հավաքական միտքը եւ իմաստնությունը Մինաս Ավետիսյանի Գյումրուց տարված չորս որմնանկարները հնարավոր կարճ ժամկետում քաղաքին վերադարձնելու համար: 

Որմնանկարները վերադարձնելու կամքի դրսեւորման դեպքում, պատրաստակամ ենք դրանք Գյումրիում պատշաճ տեղադրելու եւ ցուցադրելու համար միջոցների հայթայթման արշավ սկսել, այդ նպատակով դիմել իշխանություններին, գործարար մարդկանց, տեղական եւ սփյուռքի հիմնադրամներին ու քաղաքացիներին: 

Ապավինելով Ձեր ողջամտությանը, կարծում ենք պարզ է Ձեզ, որ այդ որմնանկարները Գյումրու մշակութային ժառանգության անքակտելի մասն են: Որմնանկարների, եւ այլ արժեքների օտարումը բնօրրանից, Գյումրուց եւ գյումրեցիներից հղի է վտանգավոր եւ տեւական հետեւանքներով, որոնք այժմ արդեն զգալի են, բայց կանխատեսելի չեն իսպառ: Բացի այդ, դուք զրկում եք Շիրակի մարզի աճող սերնդին մշակութային ժառանգությունից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առանձին նամակով այսօր դիմում ենք նաեւ «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԸ սեփականատեր Է.Էռնեկյանին, հորդորելով հրաժարվել Մինասի երկու որմնանկարներն օդանավակայանում կախած ունենալու գաղափարից եւ բավարարվել դրանց կրկնօրինակներն այնտեղ ունենալու տարբերակով:

Պարոն վարչապետ, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում նկարների վերադարձման մեր կոչը պաշտպանել ցանկացած մակարդակի եւ ձեւաչափի քննարկումներում:

1. «Շիրակ Կենտրոն» ՀԿ, Վահան Թումասյան
2. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Լեոն Բարսեղյան
3. «Նոր սերունդ» ՀԿ, Սերգեյ Գաբրիելյան
4. «Երաշխիք» Քաղաքացիական հասարակության կենտրոն, Արման Սահակյան
5. «Խորան Արդ» ՀԿ, Սեյրան Մարտիրոսյան
6. «Մարգարտածաղիկ» ԲՀԿ, Ջյուլիետա Եգանյան
7. Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Շիրակի մասնաճյուղ, Ժաննա Սարգսյան 
8. «Հայ կադետական միություն», Հովհաննես Հարությունյան
9. Զոհված ազատամարտիկների ընտանիքների ԲՀԿ, Ռուզաննա Փիլոսյան
10. «Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն, Արա Սուքիասյան
11. «Գյումրի-Գառնի» ՀԿ, Ժաննա Սարգսյան
12. Համայնքային զարգացման եւ սոցիալական աջակցության ՀԿ, Գեղանույշ Գյունաշյան
13. Գյումրու հաշմանդամների միություն, Ռուդիկ Ռաշոյան
14. «Կրթության ասպարեզ» ՀԿ, Նադեժդա Հակոբյան
15. «Բիոսոֆիա» ՀԿ, Գեւորգ Պետրոսյան
16. «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ, Արթուր Գեւորգյան
17. Համայնքային  զարգացման եւ քարոզչության կենտրոն, Մարզպետունի Զադոյան
18. «Գեոֆոն» ՀԿ, Լեւոն Մարտիրոսյան
19. «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն, Հասմիկ Մխիթարյան
20. «Աջակից» ԲՀԿ, Հեղինե Մկրտչյան
21. «Խորհրդատու» բարեգործական հիմնադրամ, Գրիգոր Թագվորյան
22. «Նոր Հայացք» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն, Սոնյա Սարգսյան
23. «Սրբազան Հող» ԲՀԿ, Սուսաննա Էլբակյան
24. «Արաքս Կենտրոն» ԲՀԿ, Ալլա Խաչատրյան
25. «Մեղվիկ» Հիմնադրամ, Նարինե Սահակյան
26. «Նոյ» ՀԿ, Ավետիք Մելիք-Սարգսյան
27. «Քաղաքային հետազոտություների կենտրոն» ՀԿ
28. «Աշոտ Միրզոյան»
29. «Արեւամանուկ» ընտանիքի եւ երեխայի խնամքի հիմնադրամ, Արմինե Գմյուր-Կարապետյան
30. «Մենք պլյուս» սոցիալական ՀԿ, Անահիտ Հակոբյան
31. «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների ՀԿ, Կիմա Գալոյան
32. Երտասարդ կանանց քրիստոնեկան «Ֆլորա» ասոցիացիա, Սվետլանա Մկրտչյան
33. Ազատանի «Ազատան» համայնքային կենտրոն ՀԿ, Հովհաննես Պապոյան
34. «Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների միություն» ՀԿ, Մկրտիչ Ճարտարյան
35. «Մեղվիկ» ՀԿ, Վեհանուշ Հակոբյան
36. «Կանայք հանուն զարգացման» ՀԿ, Գոհար Մարկոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter