HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ պատանի և երիտասարդ սամբիստները մեկնեցին Կիպրոս

Ապրիլի 11-ին Հայաստանի սամբոյի պատանեկան և երիտասարդական հավաքականները մեկնեցին Կիրպոսի Լիմասոլ քաղաք, ուր կայանալու է Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը: Հայաստանը պատանիների մրցելույթներում ներկայացնելու են 10 տղա և մեկ աղջնակ, երիտասարդների՝ 10 տղա և մեկ աղջիկ: 

Ըստ կանոնակարգի՝ այսօր տեղի կունենան պատվիրակությունների գրանցման, հավատարմագրման կարգերը, մրցավարական հանձնաժողովի նիստը, ներկայացուցիչների և մարզիչների սեմինարը: 

Վաղը՝ ապրիլի 12-ին մրցագորգ դուրս կգան պատանիներից Դավիթ Խաչատրյանը՝48 կգ,  Գրիգորի Նիկողոսյանը՝ 60 կգ, Գոռ Ավագյանը՝ 75 կգ, Քնարիկ Ստամբուլցյանը՝ 40 կգ, երիտասարդներից՝ Ջիվան Ղազարյանը՝ 48 կգ, Արթուր Սահակյանը՝ 62 կգ և Մինաս Մադոյանը՝ 82 կգ:  

Հիշեցնենք, որ Կիպրոս են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Հայկ Ավետիսյանը, Արևիկ Կարապետյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter