HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հայաստան-Թուրքիա ձախողված արձանագրություններից 4 տարի անց հայկական կողմը նույնքան անպատրաստ է

Թուրքագետ Արտակ Շաքարյանը համոզված է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև 2009թ. ստորագրված ձախողված արձանագրություններից հետո հայկական կողմը ոչինչ չի անում: 2009-2010թթ. հայկական լրատվամիջոցները գրում էին, որ Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի օրենսդրությունը, Հայաստանի հասարակությունը պատրաստ չեն բաց սահմաններին: Բայց որքանով է Հայաստանը պատրաստ հիմա, երբ 4 տարի է անցել:

«Եթե պատկերացնենք, որ 2015-ի ապրիլին Թուրքիան, Հայոց ցեղասպանության ճանաչումը չեզոքացնելու համար, պարզապես որոշի բացել սահմանները, առանց որևէ արձանագրության՝ պարզապես ասի՝ «ես բացում եմ», արդյոք 2015-ի ապրիլին մեր օրենսդրությունը, մեր հարկային, միգրացիոն դաշտը ավելի պատրաստ կլինեն սահմանների բացմանը: Ցավոք սրտի, ես կարծում եմ, որ այդքան էլ չէ»,- ասաց Արտակ Շաքարյանը:

Նա համոզված է, որ վաղ թե ուշ Հայաստանի ու Թուրքիայի միջև արձանագրություններ լինելու են, և սահմանը բացվելու է: Հայկական կողմի խնդիրն է այսօր պատրաստվել այդ փորձառությանը:

Արտակ Շաքարյանի խոսքով՝ 2009-ին արձանագրությունների ստորագրումից և 2010-ի զարգացումներից պետք է քաղել շատ դասեր, որպեսզի հաջորդ արձանագրությունները լինելու դեպքում հայկական դիվանագիտական կորպուսը լինի պատրաստված, իսկ լրատվամիջոցները պատրաստ լինեն թուրքական սադրանքներին և ապատեղեկատվությանը:

«Ես 2009-ը, 2010-ը շատ լավ հիշում եմ. թուրքական «Սաբահը», օրինակ, մի դեզինֆորմացիա էր ուղարկում, որը ամբողջ հայկական մամուլը միանգամից ընդունում էր: Ուստի, այս փորձը բոլորիս շատ պետք է»,- ասաց Արտակ Շաքարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter