
Գյումրիին կամերային դահլիճ է պետք
«Ուղղակի մի խնդրանք, որ Գյումրին ունենա թեկուզ փոքր կամերային դահիլիճ, որպեսզի կարողնանք գանք և այստեղ նվագենք: Չեք պատկերացնում, թե փոքր դահլիճը որքան է փոխում քաղաքի դեմքը», - Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկեց իսպանաբնակ հայ ջութակահար, դիրիժոր Հմայակ Դուրգարյանը:
Նրա կարծիքով` այդ դեպքում ավելի շատ երաժիշտներ հնարավորություն կուենան գալ և ելույթ ունենալ Գյումրիում, և դա նոր շունչ կհաղորդի քաղաքին:
Մարզպետը պատասխանեց, որ ինքն այդ հարցով մասանգետ չէ, սակայն կարող է խորհրդակցել մասնագետների հետ, որպեսզի ինչ-որ լուծում տրվի հարցին:
«Դա բավականին ծախսատար է` որքան հասկացա, - այս հարցի առիթով ասաց Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը: - Բայց շատ լավ առաջարկ է: Տա Աստված` իրականանա»:
Նրա խոսքերով` միայն մեկ հիմնադրամի ուժերով դա հնարավոր չէ իրականացնել, բայց իրենք պատրաստ են աջակցել, որպեսզի նման դահլիճ կառուցվի: Եթե անգամ շինարարությանը չկարողանան մասնակցել, ապա հարդարման աշխատանքներին հաստատ կաջակցեն:
«Կարծում եմ` ժամանակը կգա և դա պետական ծրագիր կդառնա: Ինչ-որ տեղ կառավարությունն էլ կընդառաջի: Ես ուղղակի խոսում եմ, չեմ կարող որևէ խոստում տալ: Բայց մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների ներածին չափով աջակցել», - ասաց Լ. Սարգսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել