HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լույս է տեսել «Ժամանակակից վեց հայ բանաստեղծներ» երկլեզու ժողովածուն

Այսօր Ազգային ժողովում տեղի կունենա «Ժամանակակից վեց հայ բանաստեղծներ» երկլեզու (անգլերեն, հայերեն) ժողովածուի շնորհանդեսը:

Ժողովածուն հրատարակել է բրիտանական Arc Publications հրատարակչությունը «Նոր ձայներ Եվրոպայից և այն կողմ» մատենաշարով, «Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Գրքում ընդգրկված են Հրաչ Սարուխանի, Խաչիկ Մանուկյանի, Անատոլի Հովհաննիսյանի, Ազնիվ Սահակյանի, Վիոլետ Գրիգորյանի, Հասմիկ Սիմոնյանի ստեղծագործությունները:

Ժողովածուն հրատարակիչների մասնակցությամբ կազմել է Ռազմիկ Դավոյանը, թարգմանիչն է Արմինե Թամրազյանը: Գրքի շապիկը ձևավորված է Մինաս Ավետիսյանի հեղինակած գեղանկարով: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter