HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երևանի ավագանու թեկնածուն ունի «Զապարոժեց», 200 մլն դրամ և 12 միավոր անշարժ գույք

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի 29-ամյա որդին` Դավիթ Սեդրակյանը մասնակցում է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Նա նույնպես  ՀՀԿ անդամ է եւ զբաղեցնում է կուսակցության ցուցակի 34-րդ համարը:

Ուսումնասիրելով թեկնածուի գույքի ու եկամուտների հայտարարագիրը, որը ներառում է 2012թ. մարտի 1-ից մինչեւ 2013թ. մարտի 1 ընկած ժամանակահատվածը, պարզվեց, որ նա բավականին մեծ կարողության տեր է:

Դավիթ Սեդրակյանը Երեւան քաղաքում ունի 6 հողակտոր, 0, 200 հա հողակտոր էլ ունի Ծաղկաձոր քաղաքում: Միանձնյա սեփականության իրավունքով թեկնածուն Երեւան քաղաքում ունի նաեւ 5 շինություն:

Դավիթն ունի նաեւ երկու ավտոմեքենա ` 1988թ. արտադրության «ZAZ 968» եւ 2002թ-ի` «GMC TUKON»:

Դավիթ Սեդրակյանի միակ եկամուտը եղել է 2 մլն դրամով գույքի օտարումը, սակայն նրա դրամական միջոցներն այս տարվա ապրիլի 3-ի դրությամբ կազմել են 200 միլիոն դրամ:

Ուսումնասիրելով Դավիթ Սեդրակյանի 2012թ. հայտարարագիրը, որը որպես պատգամավոր Մհեր Սեդրակյանի փոխկապակցված անձ ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, պարզվեց, որ ավագանու թեկնածուն ավելի շատ կարողություն է ունեցել:

Օրինակ` նա իր հողամասերից մեկը ձեռք է բերել 190  մլն 993 հազար 500 դրամով, իսկ շինություններից մեկը` 13 մլն 706 հազար 500 դրամով:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2012թ. սկզբին Դավիթ Սեդրակյանն ունեցել է 408 մլն դրամ:

Թե պատգամավորի որդուն որտեղից այդքան գումար, գիտի միայն ինքն ու իր հայրը:

Մեկնաբանություններ (2)

aram
Tohkmakhi lije shad hassootaber e
Gagik
Միշտ ուժային կառույցների աշխատակիցները իրենց զավակներին տեղավորում էին իրենց ոլորտում աշխատանքի հիմալ էլ քաղաքականության մեյ քտնվողներն իրենց զավակներին խցկում քաղաքականության մեջ,անկախ նրանից նրանք կիսագրագետ են թե.......Արդյունաբերություն էլ չկա որ մնացացը գոնե բանոր աշխատեն,մնում է ձերքները պարզեն ընտրությունից ընտրություն որ թուլի փայ ստանան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter