HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքից ազատված հերթական դասախոսը՝ ընդդեմ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի

Վանաձորի դատարանում դատավոր Բորիկ Գրիգորյանի նախագահությամբ սկսվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի մեկ այլ նախկին դասախոսի` Լիանա Գալոյանի հայցի քննությունն ընդդեմ նույն բուհի: Սույն գործով հայցվորի ներկայացուցիչներն են փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը:

Հայցվորները դատարանից խնդրում են 01.09.2011 թ. Լ. Գալոյանի հետ կնքված թիվ 1581 պայմանագիրը համարել կնքված անորոշ ժամկետով, արդյունքում` վերականգնել նրան աշխատանքում, հիշյալ պայմանագրի ողջ գործողության ժամկետի համար սահմանել համանման աշխատանք կատարող դասախոսների աշխատավարձի չափով՝ 85000 ՀՀ դրամ հաստիք, ինչպես նաև սահմանված այլ հավելավճարներ, վճարել հարկադիր պարապուրդի գումարը չաշխատած ողջ ժամանակահատվածի համար` սկսած 01.07.2012 թ.` ամսական 85000 ՀՀ դրամի չափով: Միաժամանակ, պարտավորեցնել պատասխանողին հայցվորին վճարել նրա կողմից փաստացի ստացված աշխատավարձի և ՎՊՄԻ-ում համանման աշխատանք կատարող աշխատողների աշխատավարձի (հաստիք և հավելավճարներ) տարբերությունը 2002-2012 թթ. միջև ընկած ողջ ժամանակահատվածի համար` ամսական 35 000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հավելավճարներ: Անվավեր ճանաչել հայցվորին աշխատանքից ազատելու մասին հրամանը: Չվճարված գումարի վրա հաշվարկել ՀՀ Քաղացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարները:

Խնդրում են նաև պատասխանողի վրա դնել դատական ծախսերը, ներառյալ՝ փաստաբանական ծառայությունների մատուցման համար պայմանագրով նախատեսված գինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter