HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նախագիծ-առաջարկ. ազգերի տոհմածառը` հանրապետության հրապարակում

«ՓիԱր»-ի զարգացման հայկական կենտրոնը հայտնում է, որ հանդես է գալիս նոր նախագիծ-առաջարկով: Դրա շրջանակներում առաջարկվում է Հանրապետության Հրապարակում տեղադրել ազգերի տոհմածառը, որի համաձայն աշխարհի բոլոր ազգերը սերում են Հայաստանից և հայերից: Դեռևս 2004 թվականին հայտարարվել էր մրցույթ, որի նպատակն էր լուծումներ գտնել Լենինի արձանի տեղում առաջացած բաց տարածության համար: Մրցույթի արդյունքում, սակայն, որևէ նախագիծ չհաղթեց:

Ազգերի տոհմածառ ներկայացնող այս նկարը մեզ է հասել 1634 թվականին Լոնդոնում տպագրված ավետարանից: Այս բացառիկ տոհմածառում Հայաստանը ներկայացված է որպես մարդկության բնօրրան: Ծառի հիմքում տապանն է, որը կանգնած է Մեծ Մասիսի գագաթին, վերջինիս վրա կա գրություն "Armenia" և "Ararat": Մոտ 12 մետր բարձրությամբ ծառն իր տեսքով լիովին համապատասխանում է թամանյանական ոճին և ներդաշնակորեն լրացնում է այն:

Բացի ծառի խորհրդանշական մեծ նշանակությունը, այն նաև ունի տուրիստական, գիտական, կրթական և մշակութային մեծ արժեք: Ծառի հիմքում տեղակայված տապանը ունենալու է պատուհան-անցքեր, որոնցից ներս բոլոր ցանկացողները կարող են խորհրդանշական մետաղադրամներ գցել: Դա հանդիսանալու է յուրօրինակ «Ազգերի օգնության ֆոնդ», որում կուտակված գումարը ամեն տարի հատկացվելու է, որևէ այլ ազգի` օգնություն ցուցաբերելու համար: Ծառի մոտ լինելու են հատուկ մետաղյա ցուցանակներ, որոնց վրա աշխարհի բոլոր հիմնական լեզուներով գրվելու է հակիրճ տեղեկատվություն ծառի և նրա նշանակության մասին: Նախագծի իրականացումը կապված չէ չափազանց մեծ ծախսերի հետ և այն կարող է իրականություն դառնալ ինչպես պետական միջոցներով, այնպես էլ հետաքրքրված անհատների կամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ: 

Մեկնաբանություններ (2)

Վ. Առաքելյան
Ազերիներն էլ աշխարհում ամենաբարձր և ամենամեծ ազգային դրոշը կանգնեցրին և հենց այդ դրոշի պատվավոր բացման օրը քամին այդ ,,պատվից,, մի քանի կտոր թողեց: ՈՒշադրություն դարձրեք, ամենայն հավանականությամբ մետաղական այս ծառի առագաստականության մասին հեղինակը չի կռահել: Մյուս կողմից, ենթադրենք մենք աշխարհում առաջինն ենք շախմատի խաղը, որպես դպրոցներում դասավանդման առարկա ներդրել, ի՞նչ է դրանով մենք ամենախելացի ազգը դարձանք: Խելացին այս հուշարձանի համար նախատեսված մետաղը պաշտպանվելու համար զենքի կվերածեր, իսկ 1634 թվականին Լոնդոնում տպագրված ավետարանի տոհմածառը, ինտերնետի քամին չքշող էջերում կբազմացներ:
haykUS
This is proof that our nation is degrading. Such an ugly structure and stupid idea is usually corresoind to current Armenian Governmnet and president.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter