HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևակ Արծրունին չի դատակոչվի

Որքա՞ն գումար է ստացվել Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղի 8-րդ նորակառույց շենքում 8 բնակարանների առք ու վաճառքի գործարքներից: 800 քմ տարածքը պատկանել է սփյուռքահայ մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանին, ով դեռևս տարիներ առաջ իր ընտանիքի լիազոր ներկայացուցիչներ Սևակ Արծրունու (Արզարունու) առաջարկով ու նրա միջոցով օտարել է իրեն պատկանող գույքը: Տարիներ են անցել, բայց Հարթունյանն իրեն պատկանող գումարներն այդպես էլ չի ստացել:

Դատարանում այսօր ներկայացված է բռնագանձման պահանջ, որով Նարեկ Հարթունյանը խնդրում է դատարանին պարտավորեցնել իրենց ընտանիքի երբեմնի երկու լիազոր անձանց՝ Սևակ Արզարունուն ու Արտյոմ Մարտիրոսյանին վճարել Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղի 8-րդ նորակառույց շենքում 800 քմ տարածքի առք ու վաճառքի գործարքներից գոյացած գումարները:

Ներակայցվել է 97 մլն 100 հազար դրամի հայցապահանջ. «Սա այն չափն է, որը մենք կարող ենք հիմնավորել մեր տիրապետության տակ եղած պայմանագրերով, բայց դա իրական պատկերը ցույց չի տա, քանի որ եղել են նաև նախնական պայմանագրեր: Սևակ Արզարունին այդ գործարքներից իրականում ստացել է ավելի քան 300 մլն դրամ, սակայն հրաժարվում է ներկայացնել այն պայմանագրերը, որոնց հիման վրա գումար է ստացել: Նա այդ  պայմանագրերը լուծել է, այնուհետև Նարեկին ներկայացնելու համար շուրջ 3 անգամ էժան գներով պայմանագրեր կնքել, մինչդեռ անգամ այդ պայմանագրերը չի ներկայացրել դատարան»,-նշեց Նարեկ Հարթունյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Փաստաբանը միջնորդեց դատարանին, որպեսզի դատարան կանչվի ու ցուցմունք տա նաև Սևակ Արզարունին, ով, ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի, կարող է իր ցուցմունքով լույս սփռել մի շարք էական հանգամանքների վրա:

Սակայն դատավոր Սուքոյանը մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ պատասխանող կողմը կարող է և չներկայանալ դատարան, դա նրա իրավունքն է:

Այս անգամ պատասխանող կողմի՝ Սևակ Արզարունու ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Հակոբյանը գրավոր առարկություն ներկայացրեց դատարան Հարթունյանի կողմից բերված հայցի դեմ: Նշենք, որ Սևակ Արզարունին և Արտյոմ Մարտիրոսյանը որևէ պայմանագիր չեն ներկայացրել դատարան: Նրանք իրենց ներկայացուցիչ փաստաբանների միջոցով ոչ ընդունում, ոչ էլ հերքում են, որ անգամ նման գործարքներ են իրականացրել:

Հարթունյան ընտանիքի մամլո բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter