HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ապրիլի 9-ը Մարտի 1-ի շանտաժն էր. քաղաքագետ

«Այն, ինչ մենք անվանում ենք «շարժում», հետընտրական բողոքարկում էր, ըստ էության»,- ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Նրա որակմամբ, Ապրիլի 9-ին ավարտվեց հետընտրական բողոքական շրջանը:

«1996 թվականից այդ պրոցեսը դիտվում է Հայասատանում և ներկայացվում որպես քաղաքականություն: Դա ընթացակարգ է՝ սկզբում դիմում ենք ՍԴ, հետո փորձում ենք բողոքարկել չընտրված նախագահի ինագուրացիան»,- խոսելով հետընտրական զարգացումներից՝ ասաց ասաց Մանվել Սարգսյանը: Նրա խոսքերով, այդ գործընթացն ավարտվել է, այլ հարց է, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իր պոտենցիալը հետագայում ինչպես կօգտագործի:

«Ապրիլի 9-ը Մարտի 1-ի շանտաժն էր,- խոսելով ՀՀ նախագահի երդմնակալության օրվա մասին՝ ասաց  քաղաքագետը,- հետընտրական ամբողջ գործընթացն ընթանում էր այդ լեյտմոտիվով՝ մարդկանց փորձում էին հիշեցնել 2008 թ.-ի մարտի 1-ը»:

Իսկ ահա ոստիկանապետի աշխատանքը, Մ. Սարգսյանի դիտարկմամբ, եղել է  այն, որ նա փորձում էր ամեն ինչ գլխատել:

«Հեռացնում էին, առևանգում էին մարդկանց, ովքեր կարգ էին պաշտպանում: Ես էլ այնտեղ էի և հետևում էի. հանկարծակի անհետանում էին այդ մարդիկ: Մտածում էին երևի, որ ակտիվ մարդիկ ամբոխ կդառնան, որին կքշեն հետո: Չեմ տեսել, որ աշխարհում ինչ-որ տեղ կազմակերպված ժողողուրդը ոստիկանության դեմ կանգնի և նրան քշեն հենց այնպես: Միայն ամբոխին կարող են քշել: Երևի դրա համար էլ փորձել էին ժողովրդին վերածել ամբոխի»,- կարծում է քաղաքագետը:

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
Մեր ժողովուրդը շանտաժի ճիրաններում է արդեն ոչ մեկ և ոչ էլ երկու տասնամյակ: Համոզված եմ, հայ ազգի դեմ գործում է դրսի չար ուժերի կողմից կառավարվող ցեղասպանության շատ հին ծրագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter