HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Խտացրած կաթ բաժանողից արդար մոտեցում չենք սպասում. Զարուհի Փոստանջյան

«Մենք միամիտ չենք, և հաշվի առնելով, թե ինչ կուսակցություններ են ներգրավված այս քաղաքական գործընթացին, պետք չէ ակնկալել, օրինակ, խտացրած կաթ բաժանողից, արդարացի մոտեցում»,- խոսելով Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններից՝ ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանի համոզմամբ վերջին քաղաքական զարգացումների արդյունքում ձեռք բերած կարևոր նվաճումներից մեկն այն է, որ քաղաքացին գիտակցում է, որ խտացրած կաթն իր քվեի առջև ուղղակի ստորացուցիչ փաստ է:

Խոսելով իրենց անելիքների մասին՝ «Ժառանգության» ներկայացուցիչն ասաց, որ լինելու է փաստաթուղթ, և լինելու է հստակ գործնական քայլերի մասին հայտարարություն:

Ներկայիս իշխանություններին անդրադառնալով՝ Փոստանջյանն ասաց, որ իրենք խզում են բոլոր կապերը ապօրինի իշխանությունների հետ, չեն նահանջելու, և որևիցե խնդիր առուվաճառքի առարկա չի լինելու: ՀԱԿ առաջնորդի մասին խոսելիս բանախոսն ասաց, որ հարգում է Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ նա այլևս այն տարիքում է գտնվում, որ չի կարող զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

«Ապրիլի 19-ին՝ ժամը 18:00-ին, «Անի» հյուրանոցում նախատեսվում է հավաք որի ընթացքում կլինի քննարկում մեր հետագա անելիքների մասին: Մենք այլևս ցած ենք դնում մեր փոքրիկ դրոշակները՝ խոսքս քաղաքական ուժերի մասին է, և լծվում ենք մի գործի, որը նոր Հայաստանի կերտումն է»,- «Բարև Երևան» դաշինքի անունից ասաց Զ. Փոստանջյանը և հավելեց, որ կարևորում է ոչ թե քաղաքական ուժերի, այլ քաղաքացիների մասնակցությունը:

Մեկնաբանություններ (1)

GB
Some fake condensed milk is a danger to human body and can cause a permanent brain damage to Armenian voters!! It seems to me those greedy political forces are willing to sale their underwears for a vote!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter