HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Որքա՞ն է վճարում Տիգրան Կարապետյանը մեկ ժամանոց եթերի համար

Ժողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանը մոտ 5.000 դոլար է վճարում հայկական հեռուստատեսությամբ մեկ ժամ ելույթ ունենալու համար: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Տիգրան Կարապետյանը` տարակուսանք հայտնելով, որ հեռուստաընկերությունները նման բարձր գինը հիմնավորում են նրանով, թե այժմ նախըտնտրական շրջան է, այնինչ Ազգային ժողովի հերթական ընտրություններին դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա:

Երբ լրագրողները հարցրին, թե որ հեռուստաընկերությունն է նման բարձր գին պահանջում, Տիգրան Կարապետյանն ասաց. «Ես չեմ ուզում դա ասել, բայց հավատացեք: Քաղաքական ժամը, որ քաղաքական ելույթ ունենաս, մոտավորապես այդ էդ գնի է հասնում, ցավոք»:

«ԱԼՄ»-ի եթերազրկումից հետո Տիգրան Կարապետյանն ասել էր, որ պատրաստվում է Ռուսաստանի իր գործընկերներից միլիոնների հասնող օժանդակություն ստանալ և մարզային հեռարձակման հնարավորություն ձեռք բերել: Այսօր «ԱԼՄ հոլդինգի» նախագահն ասաց, որ նման հնարավորություն դեռ չկա:

«Ժամանակին ես որ ասում էի` ինչի ինձ ուրիշ եթերներ չեն հրավիրում, ասում էին. «Դե, դուք եթեր ունեք, պրն Կարապետյան, ուրիշ տեղ ինչո՞ւ Ձեզ հրավիրենք»: Հիմա եթեր չունենք, մեկ է` չեն հրավիրում»,- ասաց Տիգրան Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter