HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գեւորգյանը ծանոթացավ ջրամբարների ընդհանուր վիճակին, ջրակուտակման ծավալներին

Ոռոգման շրջանի մեկնարկի կապակցությամբ ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ Ազատի, Ապարանի եւ Մարմարիկի ջրամբարների ընդհանուր վիճակին, ջրակուտակման ծավալներին: Տեղերում պատասխանատուների հետ քննարկվեցին նաեւ ջրամբարների սպասարկման եւ տեխնիկական շահագործման վերաբերյալ հարցեր:

Ապարանի ջրամբարում, որի ընդհանուր ծավալը 91 մլն խմ է, ներկայումս կուտակվել է 43,5 մլն խմ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 35,7 մլն խմ-ի դիմաց: 70 մլն խմ ընդհանուր ծավալով Ազատի ջրամբարում կուտակվել է  37,3 մլն խմ` նախորդ տարվա 41,8 մլն խմ-ի դիմաց:

Նշվեց, որ  հաշվի առնելով եղանակային պայմանները, թե Ազատի, թե Ապարանի  ջրամբարները լցնող հալոցքային հոսքերը դեռ սպասվում են: Ըստ պատասխանատուների` ակնկալվում է, որ առաջիկա մեկ ամսում ջրամբարներում կուտակված ջրի ծավալներն էապես կավելանան:

Անցած տարի շահագործման հանձնված 24 մլն խմ ընդհանուր տարողությամբ Մարմարիկի ջրամբարն այս տարի եւս փորձարկման փուլում կգտնվի: Շահագործման տեխնիկական պահանջների համաձայն` նորակառույց ջրամբարները ողջ ծավալով ջուր կարող են  կուտակել միայն շահագործումից հետո երրորդ տարվա ընթացքում, իսկ մինչ այդ լցվում են որոշակի ծավալով` պատվարի ամրությունն ստուգելու նպատակով: Զեկուցվեց, որ ներկայումս կուտակված է մոտ 6 մլն խմ, այս տարի, ըստ տեխնիկական չափանիշների, ջրամբարը կարող է լցվել միայն ընդհանուր ծավալի  2/3-ի չափով:

Այցի ավարտին Ա. Գեւորգյանը Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում ծանոթացավ  անասնաբուծությամբ զբաղվող «Ագրոմիքս» ընկերության կարողություններին: Ընկերության ղեկավարները ներկայացրին ստեղծված  հնարավորությունները, զարգացման ծրագրերը` նշելով, որ հիմնական ուղղությունն անասնաբուծության, մասնավորապես, ոչխարաբուծության զարգացումն է եւ արտահանումը: Ինչպես կենդանի ոչխարի, այնպես էլ մսամթերքի արտահանման համար ընկերությունը  հեռանկարային է համարում  արաբական երկրների շուկան: Քննարկվեցին արտահանման հետ կապված հարցեր: Ա. Գեւորգյանը հավաստիացրեց, որ արաբական երկրների հետ միջկառավարական հանձնաժողովների գործունեության շրջանակում կառավարությունն աջակցություն կցուցաբերի արտահանման ծրագրերի իրականացմանը: 

Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter