HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մայրիկ, բա ես որտե՞ղ խաղամ (վիդեո)

Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երեւանի կենտրոնում՝ Նալբանդյան 106/1 հասցեում, հարակից շենքերի երեխաները, փողային նվագախմբի կատարման ներքո, պարում, նկարում ու խաղում էին իրենց ավերված բակում:

Յուրօրինակ այս բողոքի ակցիայի գաղափարը «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ինը եւ «Մեր քաղաքը» հանրային նախաձեռնության խմբինն է: Շրջակա շենքերի բնակիչներից բացի՝ այստեղ էին նաեւ բնապահպաններ, Ազգային ժողովի պատգամավորներ՝ «Ժառանգություն» խմբակցությունից:

Նալբանդյան 106/1 հասցեում առաջ թիվ 1 մանկապարտեզն էր: Հիմա «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ն այն քանդել է, երեխաների խաղահրապարակը, բակային կանաչապատ տարածքը՝ ավերել, հատել մի քանի ծառ, իսկ մյուս հաստաբուն ծառերի համար ստեղծել է նպաստավոր պայմաններ, որպեսզի դրանք իրենք իրենց չորանան: Փոխարենը «ԱՎԱԳ ՇԻՆԸ»-ն այստեղ կառուցելու է բազմահարկ «էլիտար» շենք:

Ակցիային մասնակցելու հրավեր էին ստացել նաեւ պատկան մարմինները, սակայն միայն քաղաքապետարանն էր ուղարկել իր ներկայացուցչին՝ Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության բաժնի պետին: Բայց վերջինս առկա հարցերի պատասխանները չուներ եւ իր խոսքում ուղղակի նշեց. «Երեւի մենակ ինձ են ուղարկել, որովհետեւ պատասխան չունեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter