HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալքալաքը մեծ ապագա ունի. Սահակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին արդեն երկրորդ օրն է` Ախալքալաում է: Ինչպես հայտնում է «Հարավային դարպասը», նա այսօր այցելել է Ախալքալաքի №3 վրացական դպրոց, Սուրբ Զոսիմե Կումուրդոելիի անվան ուսումնարան-պանսիոնատ, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն:

Վրացական դպրոցում նախագահը մասնակցել է վրաց պատմության դասին, լսեց աշակերտներին և խոսեց մատաղ սերնդի ճիշտ պատմությունն իմանալու կարևորության մասին: Այնուհետև Միխեիլ Սահակաշվիլին պարգևատրել է Փայլի շքանշանով վրացական դպրոցի տնօրեն Լելա Ճինճարաուլիին` կարևորելով այն փաստը, որ նա եկել է Աբխազիայից և մեծ ավանդ ունի վրացական կրթության գործում:

Մ.Սահակաշվիլին այցելել է նաև սուրբ Զոսիմե Կումուրդոելիի անվան ուսումնարան-պանսիոնատ: 

Այնուհետև նախագահը եղավ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, մոմ վառել և դիմել ժողովրդին. «Երեկ ես մի տղայի հարցրեցի, թե ինչ ես ուզում դառնալ, նա պատասխանեց` չգիտեմ, որովհետև այս քաղաքում ապագա չկա, մտածում եմ, որ այս տղան ճիշտ պատկերացում չունի, այս քաղաքը ունի մեծ ապագա, որովհետև մենք կառուցել ենք հսկայական երկաթուղի: Եվ այդ տղան, և մենք բոլորս առջևում մեծ ապագա ունենք», - ասաց նախագահը:

Սուրբ Խաչ եկեղեցու բակում Միխեիլ Սահակաշվիլին ծաղիկներ է դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Եկեղեցուց հետո նա այցել է  Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն, որտեղ կարճատև և փակ հանդիպում է ունեցավ հայ հոգևորականների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter