HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կվերացնի՞ դատավորը Հայկ Բաբուխանյանի վերաբերյալ նյութ տպագրելու արգելանքը

Այսօր Երևանի Կենտրոն  և Նորք-Մարաշ   վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր` Ա.Մելքումյանի, տեղի ունեցավ Հայկ Բաբուխանյանն ընդդեմ Report.am-ի, Էդիկ Անդրեասյանի եւ Աբել Միքայելյանի հերթական դատական նիստը:

Դատարանը քննության առավ «Խմբագիր» ՍՊԸ (Report.am կայքէջի հրատարակիչ) միջնորդությունը` հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, որի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի 11.07.2011թ-ին:

Հիշեցնենք, որ դատարանի կողմից 22.04.2011թ.-ին տրված թիվ ԵԿԴ 0790/02/11թ. կատարողական թերթի համաձայն, կիրառվել է հայցի ապահովման միջոց, համաձայն որի պետք է պատասխանողներ` «Խմբագիր» ՍՊԸ-ին, Էդիկ Անդրեասյանին և Աբել Միքայելյանին արգելել հայցվոր Հայկ Բորիսի Բաբուխանյանի վերաբերյալ տպագրել որևէ նյութ www.report.am լրատվական միջոցում և այլ անձանց կողմից տեղադրել դրա հիման վրա որևէ հայտարարություն կամ թույլատրել տեղադրել որևէ հայտարարություն, տպագրել կամ տպագրած հայտարարությունն այդ լրատվական միջոցում պահպանել, որը կպարունակի հայցվորի պատվի, արժանապատվության և գործարար համբավի վերաբերյալ վիրավորանք և (կամ) զրպարտող արտահայտություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter