HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Լսել, նշանակում է տեսնել. նոր աուդիոգիրք «Խոսող գրքերից»

«Բոլոր գրքերը չէ, որ տպագրվում են տեսողական խնդիրների համար նախատեսված բրալյան այբուբենով: Աուդիոգիրքը ընդամենը ձևերից մեկն է: Հակում չունենք ասելու, որ այն կատարյալ է: Ես ընդհանրապես ոչինչ չգիտեմ, պարզապես անում եմ»,- ասում է ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, ով «Խոսող գրքեր» նախագծի 6-րդ ձայնասկավառակի համար ընթերցել է հայ և արտասահմանյան գրական ստեղծագործություններ:

«Խոսող գրքերի» համար ընթերցել են նաև դերասաններ Ժիրայր Դադասյանը, Արման Նավասարդյանը:

Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը», «Ամենագեղեցիկ ջրահեղձը աշխարհում», Օ' Հենրիի «Վերջին տերևը», Վահան Վարդանյանի ստեղծագործությունները MP3 ձևաչափով արդեն հասանելի են տեսողական խնդիրներ ունեցողների և այլոց համար, ովքեր գիրք լսելը երբեմն նախընտրում են կարդալուց:

Դավիթ Հակոբյանն ասուլիսի ժամանակ նշեց նաև, որ հոգեբանները երբեմն վիճում են այն հարցի շուրջ, թե ինչպես է պետք երեխաներին հեքիաթը մատուցել: Որոշ տեսաբաններ համոզված են, որ մանկահասակ երեխաներին մուլտֆիլմեր ցուցադրել չի կարելի. նրանց համար պետք է հեքիաթ կարդալ, որքան հնարավոր է չեզոք, առանց սեփական մեկնաբանության, որպեսզի երեխայի մեջ ստեղծվի երևակայական դաշտ:

Կոմիտաս, Հայրիկ Մուրադյան... Երաժշտական ձևավորման հեղինակն է Վահան Նահապետյանը, ով, ունենալով տեսողական խնդիրներ, նուրբ աշխատանք է կատարել` գրական ստեղծագործությունները համեմելով նաև ձայնային էֆեկտներով:

Նախագծի հեղինակ Գայանե Կլեկչյանն ընդգծեց այն հանգամանքը, որ «Խոսող գրքերը» դրամաշնորհային կամ կոմերցիոն նախագիծ չէ: Ձայնասկավառակների թողարկման գործընթացին ներգրավված բոլոր մասնակիցներն իրենց գործը կատարել են անշահախնդիր, անվարձահատույց:

Լսել, նշանակում է տեսնել: Սա նախագծի կարգախոսն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter