HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հանքարդյունաբերության ազդեցությունը «բնակչության առողջության վրա նվազագույնի է հասցվում». Դերենիկ Դումանյան

Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է երկօրյա գիտաժողով «Հանքարդյունաբերության և շինարարության ազդեցությունը առողջության վրա Հայաստանում և այլ անցումային տնտեսություններում» թեմայով: Այն կազմակերպվել է ՀԱՀ Հանրային առողջապահության ֆակուլտետը և «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը իտալական «Քոլեգիում Ռամազինի» հետազոտական ինստիտուտի հետ համատեղ:

ՀԱՀ պրոռեկտոր Դենիս Լիվենսը իր ելույթում նշեց, որ Հայաստանը բավական հարուստ է հանքային ռեսուրսներով և կախված հաշվարկման մեթոդներից` մոտ 6-700 հանք կա Հայաստանում: «Դրանք գտնվում են տարբեր վիճակում` զարգացման, օգտագործման կամ քայաքայման,- նշեց նա,- Հայաստանի արտահանման մոտավորապես կեսը հանքարդյունաբերության ոլորտն է իրականացնում: Հանքերի շրջակա տարածքներում ծանր մետաղների առկայությունը գյուղատնտեսական տարբեր ապրանքների մեջ ազդում է մարդկանց առողջության վրա»:

Համաժողովին ներկա էին նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ Էլիզաբեթ Պաունովիչն ու Քուրթ Սթրեյթը: Նրանք անդրադարձան ոչ թե Հայաստանի, այլ առհասարակ արդյունաբերական հասրակություններում հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներում աշխատողների և հարակից համայնքների բնակիչների առողջական խնդիրներին: Է. Պաունովիչը նշեց, որ ամբողջ աշխարհում քաղցկեղային հիվանդություների մոտ 19 տոկոսը կարելի է համարել շրջակա միջավայրի առաջացրած ռիսկերի հետևանք: Տարեկան մոտ 1,3 միլիոն մարդ է մահանում այդ պատճառով` ասաց նա:

ԱՀԿ ներկայացուցիչ, Քաղցկեղի միջազգային գործակալության մենագրության տնօրեն Քուրթ Սթրեյթը իր ելույթում անդրադարձավ իրենց կենտրոնի կողմից մոտ 100 քաղցկեղածին նյութերի ուսումնասիրությանը, այդ թվում` հանքարդյունաբերության հետ կապված քաղցկեղածիններին:

Համաժողովին իր ելույթն էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը, որում վստահեցնում էր, որ «առողջապահության նախարությունը շահագրգիռ այլ պետական մարմինների հետ մշտապես բարելավում է նորմատիվ իրավական դաշտը` այն համապատասխանեցնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված Աշխատողների առողջության պահպանում համաշխարհային գործողությունների 2008-2017թթ. ծրագրին»:

Նախարարն իր ելույթում նշել էր նաև, որ Հայաստանում ներդրվել են մետաղարդյունահանման, շինանյութերի արտադրության նոր տեխնոլոգիաներ, ինչը բացի տնտեսական արդյունավետությունից նվազագույնի է հասցնում շրջակա միջավայրին և բնակչության առողջությանը վնաս հասցնելու ռիսկը:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սուտ է:
Հրանուշ Խառատյան
Ամոթ է, Դերենիկ, մի նպաստի մարդու վերաբերյալ հիասթափության անկման անսահմանությանը, առանց այդ էլ շատ մարդ չի մնացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter