HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ըստ Արամ Մանուկյանի` օրական 500-600 մարդ երկրից հեռանում է

Ազատության հրապարակը հետզհետե լցվում է, բայց, միևնույն է, համեմատած ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքների հետ, այն սակավամարդ է:

Հանրահավաքին ելույթ ունեցող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հավաքվածներին շնորհակալություն հայտնեց, որ չնայած 38 աստիճան շոգին՝ եկել են Ազատության հրապարակ:

Մինչ այդ ելույթ էր ունեցել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Վերջինս անդրադարձավ սոցիալական ծանր վիճակին:

Արամ Մանուկյանն էլ խոսեց երկրի առջև ծառացած հիմնական խնդրի արտագաղթի մասին` նշելով, որ դրան նպաստում են նաեւ իշխանությունները: Ներկայացնելով «տխուր» վիճակագրությունը` նա ասաց, որ այս տարվա առաջին 5 ամիսներին 65 հազար մարդ Հայաստանը լքել է, ասինքն` օրական 500-600 մարդ` մոտ մեկ գյուղ երկրից հեռանում է: Մանուկյանը նկատեց, որ Հայաստանը 920 գյուղ ունի, եւ եթե արտագաղթի այս տեմպերը շարունակվեն, երեք տարի հետո հանրապետությունում մարդ չի մնա:

Նա զուգահեռներ անցկացրեց այսօրվա իրավիճակի և 1915 թվականի հետ: Այն ժամանակ, ըստ նրա, մի քանի թուրք հրացանավորներ դատարկում էին հայկական գյուղերը, հիմա էլ նույն բանն անում են «երկու հրացանավորներ»: Ուստի, ավելի լավ է այսօր այդ երկուսին երկրից հեռացնենք, որ հայը մնա Հայաստանում: Մանուկյանի խոսքերով՝ նման պայմաններում ժողովուրդն ուղղակի սպառվում է եւ այլեւս չի կարող հանդուրժել առկա իրավիճակը:

Լևոն Զուրաբյանն էլ իր խոսքում նշեց, որ իշխանությունները տարբեր մարտավարություն են ընտրել երկխոսությունը ձգձգելու և ինչ-որ բաներ շահելու համար, ընդ որում` դրանցից մեկը նաև արտագաղթին նպաստելն է: «Բայց միևնույն է, դուք ունեք շատ քիչ ժամանակ»,- նշեց Զուրաբյանը՝ ընդգծելով, որ ընդդիմությունը  կոնկրետ ժամանակ է տալու իշխանություններին երկխոսելու ձեւաչափն ընտրելու եւ բուն գործընթացը սկսելու համար, իսկ եթե որեւէ արդյունք չլինի, «ժողովուրդը հավաքվելու և մնալու է այնքան ժամանակ, մինչև դուք չհեռանաք»:

Ելույթների ընթացքում հնարահավաքը վարող Նիկոլ Փաշինյաննն էլ նկատեց, թե իշխանավորները դրոշակ են դարձրել Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ինքն արտահերթ ընտրությունների չի նախապատրաստվում: «Ինքը ինչո՞ւ պիտի պատրաստվի, եթե դրան չի մասնակցելու, մենք ենք արտահերթ ընտրություններին մասնակցելու»,- ասաց Փաշինյանը և նշեց, որ Սերժ Սարգսյանին սպասվում է ոչ այնքան երիտասարդ թոշակառուի հեռանկարը:

Ելույթ ունեցավ նաև Ստեփան Դեմիրճյանը: Այժմ ելույթ է ունենում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni (Amsterdam)
իշխանություններին dzerk e talis TUYL,axkat, SAKAVATIV bnakchutiun, vorpeszi linen KARAVARELI.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter