HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Հայաստանի 60 համայնքի տրամադրվել է համակարգչային տեխնիկա

Այսօր 120 համակարգիչ, ինչպես նաև սքաներներ, տպիչներ, համակարգչային այլ սարքավորումներ տրամադրվեցին Հայաստանի 60 համայնքի՝ համայնքներում տեղեկատվական համակարգերի ներդրման գործընթացին աջակցելու նպատակով:

Տեխնիկան ձեռք է բերվել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսական աջակցությամբ՝ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի (ՀԿՏՀ) ներդրման ուղղությամբ Տարածքային կառավարման նախարարությունը համագործակցում է «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ, որի աջակցությամբ էլ իրականացվում են ՀԿՏՀ-ի ներդրման աշխատանքները:

ՀԿՏՀ-ն միասնական տեղեկատվական համակարգ է, որը նախատեսված է ապահովելու համայնքապետարանի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, համայնքի բյուջեի և գույքի կառավարումը, ֆինանսական և բյուջետային հաշվետվությունների ստացումը, համայնքի բնակչության հաշվառումը և մի շարք այլ գործառույթներ:

«Բացի կառավարման արդյունավետությունից՝ այս նորամուծությունները ուղղված են տեղական մարմինների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը, նրանց գործունեության մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելուն»,- ասաց փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ներկայում ՀԿՏՀ է ներդրված 350-ից ավելի համայնքում, մյուս համայնքներում համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter