HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հայաստանի շինարարները արտասահմանցուն հիշեցնում են 1960-ական թվականները

«Շինարարության ոլորտում աշխատողների առողջական ռիսկերը» թեմայով իր ելույթում Անդրես Ինգլանդն այսօր նշեց, որ իրեն զարմացրել է Հայատանում շինարարների աշխատանքային պայմանները: Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկած  գիտաժողովի ժամանակ Ա. Ինգլանդը ներկայացնում էր «Աշխատողների իրավունքների պաշտպանության կենտրոնը» (Շվեդիա): Բանախոսն այս օրերին բնակվում է հայաստանյան հյուրանոցներից մեկում  և նկատել է, որ հյուրանոցի առաջ կառուցվող, մի քանի հարկ ունեցող նորակառույցի շինարարական աշխատանքների ժամանակ աշխատողների առողջական անվտանգությունը ապահովելու համար որևէ միջոցառում չի իրականացնում: Նա նկատի ուներ հատկապես, որ բանվորների հագին «ամուր, պաշտպանիչ սաղավարտներ» չկան: «Եթե Երևանի կենտրոնում է այդպես, ապա կարելի է պատկերացնել, թե մյուս տեղերում ինչպես է»,- ավելացրեց նա: 

Անդրադառնալով բանվորների` շինարարարական աշխատանքի պատճառած հիվանդություններին` նա սկսեց 1960-ական թթ. Շվեդիայում կատարած ուսումնասիրություններից:

Ա. Ինգլանդը «տեղին համարեց» 2013թ. կազմակերպած գիտաժողովի իր ելույթը սկսել 60-ականներին կատարած մի լուսանկարով, որում շինարարական ոչ բարենպաստ պայամաններում աշխատող բանվոր էր` առանց համապատասխան հագուստի, և, «հետևաբար վտանգավոր նյութերի հնարավոր ազդեցությանը ենթարկված»: Նրա խոսքով` Հայատանում դեռ նմանատիպ իրավիճակ է, եթե շնարարական աշխաանքները կազմակերպվում են այնպես, ինչպես հյուրանոցի օրինակն է ցույց տալիս:

Շինարարական աշխատանք կատարողները, փորձագետի խոսքով, հիմնականում ունեն շնչուղիների, կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ, մաշկային հիվանդություններ: Պաշտպանվելու համար նա նախևառաջ խորհուրդ տվեց գործատուներին ապահովել իրենց բանվորների անվտանգությունը, իսկ աշխատողներին` օգտագործել անձնական պաշտպանիչ սարքեր և բժշկական ստուգում անցնել ժամանակին: Նա ներկայացրեց շինարարների առողջությանը վնաս հասցնող քիմիական նյութերի և շինարարության ոլորտում քաղցկեղածինների վերաբերյալ ուսումնասիրություն` նշելով, որ, օրինակ, ցեմենտի, սիլիկոնափոշու և ազբեստի ազդցությունն է առաջացնում մեզոթելիոմա քաղցկեղային հիվանդությունը: Ա. Ինգլանդի խոսքով` թվարկած նյութերից վերջինի մասին խոսելը տեղին է հատկապես Հայատանում, որտեղ ազբեստը շինարարության ոլորտում մեծ սպառում ունի:

Առողջապահության նախարարությունը ներկայացնող համաճարակաբան Լիլիթ Ավետիսյանը հետաքրքրվեց, թե  Ա. Ինգլանդի ներկայացրած ուսումնասիրության համար համաճարակաբանական հսկողության ինչ մեթոդ է իրականացվել` հետազոտելու մասնագիտական վնասվածքների և հիվանդությունների տարածվածությունը:

 «Ինչպե՞ս են տվյալները մուտքագրվում մեկ համակարգի մեջ, և այդ տվյալները ինչ աղբյուրների՞ց եք ստանում»,- հարցրեց նա: Ա. Ինգլանդը նշեց, որ տվյալները ստացվել են երկարատև ուսումնասիրության արդյունքում, որը կատարվել է նաև մշակված հարցաթերթիկների միջոցով աշխատողների շրջանում հարցում անցկացնելով: Ավելացրեց, որ Շվեդիայում գործում է «Քաղցկեղի համապետական ռեեստր», ինչը հուշում է, որ մասնագիտական հիվանդությւնների ուսումնասիրման և հայտնաբերման հարցը կարգավորվում է պետականորեն: 

Առաջին լուսանկարում այն կիսակառույցն է, որի մասին խոսքում է Ա.Ինգլանդը: Շենքը գտնվում է «Բարս» հյուրանոցի առջև:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter