Մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ
mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Nokia ընկերության, Համաշխարհային բանկի նորարարության և ձեռներեցության զարգացման infoDev ծրագրի և Ֆինլանդիայի կառավարության հետ համատեղ, հայտարարել է մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ:
Մրցույթի նպատակն է խթանել գործարար և սոցիալական դաշտի զարագացումը մոբայլ տեխնոլոգիաներում նորարար գաղափարների միջոցով:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ծրագրավորողներ, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր ունեն նորարար գաղափարներ հետևյալ երկրներից. Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Ուզբեկիստան, Տաջիկիստան, Ղրղզստան, Թուրքմենստան, ԱդրբեջանևՎրաստան: Մասնակիցները կարող են ներկայանալ անհատապես կամ թիմով՝ մինչև 5 մասնակիցներից բաղկացած:
Յուրաքանչյուր մասնակից երկրի ժյուրի ընտրելու է հաղթողի, որը կպարգևատրվի 500 ԱՄՆ դոլարով: Երկրում հաղթած նախագիծը միջազգային ժյուրիին ներկայացնելու համար, թիմի անդամներից մեկը կհրավիրվի Երևան:
Հունիսի 12-13-ըԵրևանում կայանալիք մրցույթի եզրափակիչ փուլի ժամանակ մասնակիցները կներկայացնեն առավելագույնս ավարտուն և ֆունկցիոնալ հավելվածներ: Այս փուլի արդյունքում մրցույթի հաղթողի պարգևն է՝ 10 000 ԱՄՆ դոլար: Գաղափարներ ներկայացնելու վերջնաժամկետն է ապրիլի 29-ը:
Ապրիլի 26-ին Երևանում տեղի կունենա «Գաղափարների ձևավորման» միջոցառումը, որի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենանառաջարկել գաղափարներ և տեղում դիմել տարածաշրջանային մրցույթին:
Միջոցառումը տեղի կունենա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում. սկիզբը՝ ապրիլի26-ին, ժամը՝ 12:00-ին:
Մրցույթի աջակիցներն են PicsArt և «Ռոստելեկոմ» ընկերությունները: Այս մասին հայտնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել