HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ընտրակաշառք առաջարկելու պահը նկարահանելը վարչական պատասխանատվության ենթարկելու հիմք չէ՞

«Եկեք հասկանանք, որ այս ընտրություններում, եթե չկարողանանք կանխել ընտրական տեղամասերից դուրս տեղի ունեցող խախտումները կամ նվազեցնել դրանց ազդեցությունը, ապա շատ հնարավոր է, որ ընտրական տեղամասի ներսում իշխանությունները ընտրախախտումներ անելու կարիք չունենան»,- «Ինչպես պայքարել ընտրակեղծիքների դեմ Երեւանի ավագանու ընտրություններում» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգության» անդամ Դանիել Իոաննիսյանը:

Նա ուշադրության արժանի համարեց ընտրակաշառք տալու և վերցնելու իրավական կարգավորումը, քանի որ առաջինը սոսկ վարչական իրավախախտում է, իսկ երկրորդը՝ քրեական: «Անգամ եթե վաղը ինչ-որ մեկը որևէ կուսակցությունից ծեծի դուռս և ընտրակաշառք առաջարկի, և ես դա նկարահանեմ՝ հրաժարվելով ընտրակաշառքից, ապա այդ անձը որևէ պատասխանատվության չի ենթարկվի, որովհետև վարչական իրավախախտում կատարելու փորձը որևէ պատասխանատվություն չի ենթադրում»,- նշեց «Բարև Երևան» » դաշինքի ներկայացուցիչը:

Դ.Իոաննիսյանը  նաև մատնանշեց այն հանգամանքը, որ իշխանական կուսակցությունները կամ թեկնածուները հաճախ խախտում են նախընտրական հիմնադրամի իրենց փաստացի չափաբաժինը: Այս ընտրությունների համար այն 75 միլիոն դրամն է: Երբեմն այդ կուսակցությունները կատարում են բազմաթիվ ծախսեր, որոնք իրավունք չունեն կատարել: Եվ դա ապացուցելու դեպքում, ընտրական օրենսգիրքը, ըստ բանախոսի, թույլ է տալիս տվյալ թեկնածուի կամ կուսակցության գրանցումը չեղյալ համարել:

Մեկնաբանություններ (1)

fred
Kasharq tal kam verznel@ aynqan el mez hanzanq chen. Vortexiz kasharqi gumarner@, um grpaniz, inch chanaparhov en goyanum ayd kextot poxer@, ovqer enfinansavoroxner@; da petakan anvtangutyan xndir e. Ayd harz@ petq e misht tal HH naxagahin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter