HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ՀԱԿ ակտիվիստներին ծեծողները Արագածոտնի մարզպետի կողմնակիցնե՞րն են եղել

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին ապրիլի 23-ին Աջափնյակ վարչական շրջանում քարոզչություն իրականացնելիս ծեծի ենթարկողները Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կողմնակիցներն են եղել: Պարզվում է՝ Արագածոտնի մարզպետն Աջափնյակում Տարոն Մարգարյանի համար նախընտրական շտաբ է բացել, և այդ գրասենյակում աշխատում են ոչ թե երևանցիներ, այլ ոչ ավել, ոչ պակաս՝ Արագածոտնի մարզի բնակիչներ:

«Ժողովուրդ»-ը նախ փորձեց պարզել, թե արդյոք մարզպետի կողմնակիցներն են ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստներին: «Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին»: Իսկ երբ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ «Դուք Աջափնյակում գրասենյակ ունե՞ք, որը հատուկ աշխատում է ավագանու ընտրությունների համար՝ հօգուտ ՀՀԿ-ի», մարզպետն ակտիվացավ. «Այո, ունեմ, այնտեղ աշխատում են մարզից եկած մարդիկ»: Իսկ թե կոնկրետ որ հատվածում է գտնվում գրասենյակը, մարզպետը չկարողացավ բացատրել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter