HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը

Անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին ստորագրվել և ՀՀ նախագահի հրամանագրով ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրությունը։ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի վերակազմակերպման հետ կապված նախատեսվում է հայկական կողմին փոխանցել որոշ հողատարածքներ և անշարժ գույք:

Վերոնշյալ հողատարածքներն ու անշարժ գույքը հայկական կողմին հանձնելու նպատակով ապրիլի 24-ից 26-ը Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստ, որի հայկական մասի կազմը հաստատվել է ՀՀ նախագահի` 2013թ. ապրիլի 16-ի հրամանագրով:

Հայաստանի Հանրապետություն այցելած ռուսաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչին ընդունեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի` ներառյալ ռազմաօդային բաղադրիչի օպտիմիզացմանը և արդիականացմանը վերաբերող հարցեր:

Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստն անցավ աշխատանքային և ընկերական մթնոլորտում, որի ընթացում ստորագրվեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012թ. հոկտեմբերի 3-ի Արձանագրությամբ նախատեսված հողատարածքների և անշարժ գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստի արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter