HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հետքի» լրագրողին վիրավորող և հրող ոստիկանության ծառայողը հեռացվել է աշխատանքից

Թեեւ օրը ոչ աշխատանքային էր, սակայն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության է հրավիրել ոստիկանության ստրաբաժանումների աշխատակիցներին` քննարկելու երեկ՝ ապրիլի 27-ին, «Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանի եւ ոստիկանության աշխատակից Վարդան Ղուկասյանի (Դոգ) միջեւ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ վերջինս քաշքշում եւ վիրավորում է լրագրողին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Հետքին» տեղեկացրեց, որ նշանակվել էր ծառայողական քննություն, եւ այսօր Վարդան Ղուկասյանը հեռացվել է աշխատանքից:

Աշոտ Ահարոնյանը նշեց, որ Վարդան Ղուկասյանը եղել է ոստիկանության ծառայող եւ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որ նա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնականն էր կամ խորհրդականը:

Մեկնաբանություններ (9)

հարությունյան
ոստիկանը պարկեշտ էր? հարց եմ տալիս...
ճատրակ
Լրագրողը անպարկեշտ էր
Արա
Որ ոստիկանը, ,,Դոգ,, լինի թե ,,Պուպսիկ,, պետք է իրեն պատշաճ պահի, պարզ է: Բայց դե լրագրողներն էլ գնալով անմակարդակ են դառնում: Փորձեք ցանկացած օրվա հայկական թերթերը ուշադիր կարդալ: Մտքի, քերականական ,կետադրական... սխալներից փշաքաղվում ես: Հատկապես աչքի են ընկնում ,,Թերթ,,-ը, ,,Հետք,,-ը և, որքան էլ ցավալի է, վերջին ժամանակներս նաև ,,Առավոտ,,-ը: Առաջարկում եմ համացանցում գտնել այդ ,,լրագրովուհու,, գրածներն ու կարդալ...
Karapet
Haxtanak lragroxi koxmic! Bayc piti pastem vor erku koxmin el pakasum er qaxaqavari varvecoxutyun@! gitem vor lragroxin hrahrel en, bayc mievnuynn e chpetq e texi tal u ichnel hrahorxi makardakin, namanavand erb vochnichi ches hasnelu dranov! Isk gorcoxutyun@ orinachap er, uxxaki shhat camcmvec! Amen depqum bravo vor dzer qaylerov dasht@ evs mekic maqrvec
Աշոտ
Արդյունքում միակ հարգանքի արժանին Գասպարյանը դուրս եկավ,իսկ ՀԵՏՔը...?...Ես բոլոր լրատվամիջոցներից մինչև հիմա ամենանախընտրելին համարել էի ՀԵՏՔը,բայց հիմա եթե որպես պատասխան քայլ նրանք չազատեն այդ աղջնակին իր բաժին անվայելուչ պահվածքի համար ապա առնվազն չեմ հարգի
Gegham
Դոգ-ի կեցվածքին նայելով չեիռ ասի որ ոստիկան է,Ցանկալի կլինի որ ոստիկանը իր համազգեստով լինի որպիսի քաղաքցին իմանա ում հետ գործ ունի այլ ոչ թե բոլորի առաջ ,,,,այ տղա,,կամ ,,լակոտ..անվանելը, Ճիշտ որոշում ՝էր Դոգ-ին ազատելը աշխատանքից,,Պատկերացնում եմ մի որոշ ժամանակ անց իրա իսկ վերադասը պիտի ասեր ,,,Էդ Լակոտին ՚ ասեք մի գա,,
harutyunyan
Լրագրողը իր գործն է անելիս եղել, իսկ այդ քաղաքացին ոստիկանի համազգեստով չի եղել,և կադրում պարզ երեվում է նրա անվայել պահվածքը: Ես կասեի լրագրողը պաշտպանելիս է եղել ՀՀ քաղաքացու արդարացի շահերը: կեցցե լրագրողը...
W. Wallace
Մի կողմ դնելով հակակրանքը, որը առաջացնում է նշված ոստիկանը, եկեք չմոռանանք, թե ինչը հանգեցրեց նրա այդ միանգամայն ոչ համաչափ արձագանքին: Դա այն է, որ իրեն որպես զոհ ներկայացնող լրագրողը պահանջում է, որ ոստիկանը ներկայանա, իսկ նշենք որ ոստիկանը պարտավոր չէ ներկայանալ լրագրողին, իսկ երբ վերջինս համեստ կերպով փորձում է հեռանալ, նրան բռնցքամարտիկի հնարքով չի թողնում գնալ, և հետամուտ է լինում վերջինիս ինքնության հաստատմանը...
harutyunyan
լրագրողուհին պաշտպանելիս է եղել մի սոցիալապես անպաշտպան մարդու:Չմոռանանք նաև այդ: Կեցցե լրագրողները...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter