HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրիտի» բանվորները ցույց են անում Կառավարության շենքի դիմաց (պարբերաբար լրացվող)

Այս պահին «Նաիրիտ» գործարանի մոտ 80 բանվոր հավաքվել են Հանրապետության հրապարակում: «Նաիրիտի» աշխատողների մի խումբ էլ առավոտյան դուրս է եկել գորածարանից եւ շարժվում է դեպի հրապարակ: Աշխատողներին է միացել նաեւ գործարանի Արհմիությունը:

Բանվորները պահանջում են վճարել իրենց աշխատավարձի պարտքերը եւ աշխատեցնել գործարանը: «Նաիրիտի» աշխատողները աշխատավարձ չեն ստացել 11-12 ամիս:

11:05

Արհմիության կոմիտեի անդամները մոտ 30 րոպե է, կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչությունում են: Դրսում հավաքվածները սպասում են, թե կառավարությունում ինչ պատասխան կտան:

11:45

Կառավարության շենքից դուրս եկան «Նաիրիտի» ցեխերի պետերը, որոնք շենք էին մտել Արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանի հետ: Հրաչ Թադևոսյանը հայտարարեց, որ հանդիպել է Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի և էնեգետիկային փոխնախարարի հետ: Նաիրիտցիներին խոստացել են այս շաբաթվա ընթացքում վճարել 1 ամսվա աշխատավարձ, իսկ մինչև մայիսի վերջ՝ ևս 1 ամսվա աշխատավարձ:

Հրաչ Թադևոսյանը նաև տեղեկացրեց, որ «Նաիրիտի» գործարկման և վաճառքի վերաբերյալ բանակցություններն ընթանում են «Ռոսնեֆտ» ընկերության հետ, և ապագայում պարզ կդառնա, թե ինչ ճակատագիր կունենա «Նաիրիտը»:

Նաիրիտցիները անհամաձայնության կոչերով ընդունեցին Հրաչ Թադևոսյանի հայտարարությունները և այժմ պատրաստվում են նախագահի նստավայր գնալ: Նրանց չի բավարարել 1 կամ 2 ամսվա աշխատավարձը տալու խոստումը. նրանք պահանջում են, որ իրենց վճարեն բոլորի ամիսների աշխատավարձերը և «Նաիրիտի» աշխատելու կամ չաշխատելու մասին հստակ տեղեկություններ տրամադրեն:

«Մի տեսակ էսօր շատ ագրեիվ եք: Նաիրիտցիները էդքան ագրեսիվ չեն լիում»,- արձագանքեց Հրաչ Թադևոսյանը, ով ակնհայտորեն չէր ուզում, որ «Նաիրիտի» աշխատակիցները գնան նախագահի նստավայր:

11:50

Այժմ աշխատակիցների մի մասը գնում է նախագահի նստավայր, մի մասին ցեխերի պետերը և Հրաչ Թադևոսյանը փորձում են բանակցությամբ հետ պահել նախագահի նստավայր գնալու մտադրությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter