HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես 10 մլն դրամ չունեի, որ տայի քննիչին». ամերիկահայ գործարարը մահացել է բանտում

Կալանքի երկարացման որոշումը ամերիկահայ գործարարի համար դարձել է մահվան դատավճիռ 

Ապրիլի 25-ին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում մահացել է սփյուռքահայ գործարար Ժորժ Բաղումյանը: 

Ամերիկահայ գործարարը կալանքի տակ էր 2012թ. հոկտեմբերի 27-ից: Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու և անօրինական զենք պահելու մեջ: Ժորժ Բաղումյանը 65 տարեկան էր: 

Բաղումյանների գերդաստանը սերում է Իրանից, որտեղից նրանք արտագաղթել են Միացյալ Նահանգներ: Հայրը` Լևոն Բաղումյանը 1990-ին հաստատվել է Հայաստանում: Ներդրում է ունեցել Արցախյան ազատամարտում`  նյութական օգնություն ցուցաբերելով բանակին: Հիմնել է էլեկտրական մարտկոցների արտադրություն և մատակարարել դրանք բանակին: 1997-ին` հոր մահից հետո, նրա գործը ստանձնել է Ժորժ Բաղումյանը: 

Ժորժ Բաղումյանի եղբայրը` Սերժո Բաղումյանը «Հետքին» պատմեց, որ եղբայրը լուրջ առողջական խնդիրներ ուներ: 2004-ին սրտամկանի կաթված էր ստացել, հիպերտոնիկ էր և տառապում էր շաքարային դիաբեդով: 

Ժորժ Բաղումյանի մահվան փորձաքննության եզրակացությունը դեռևս չկա: Գործարարի փաստաբան Մուշեղ Շուշանյանը համարում է, որ Ժորժ Բաղումյանը հայաստանյան իրավական և դատական համակարգի հերթական զոհն է:

Փետրվարի սկզբից, երբ Ժ. Բաղումյանն արդեն 4 ամիս կալանքի տակ էր, փաստաբան Մուշեղ Շուշանյանը ստանձնել է նրա պաշտպանությունը: Այդ ընթացքում դատարանն արդեն երրորդ անգամ քննել էր Ժ. Բաղումյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Փետրվարի 22-ի նիստին փաստաբանը դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ժ. Բաղումյանին տևական կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա, քանի որ չկա օրենքով և միջազգային պայմանագրերով նախատեսված ոչ մի իրավական հիմք: Ավելին` նրա առողջական խնդիրները թույլ չէին տալիս, որ Ժ. Բաղումյանն այդքան երկար ժամանակ գտնվեր քրեակատարողական հիմնարկում:

«Հանրահայտ փաստ է, որ ՀՀ-ն ի վիճակի չէ ապահովել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորների և դատապարտյալների համար պատշաճ բուժօգնության ցուցաբերում»,- այսօր կայացած ասուլիսին հայտարարեց փաստաբանը: 

Դատարանն, այնուամենայնիվ, թե' փետրվարին, թե' ապրիլին որոշել է երկարացնել նրա կալանքի ժամկետը: «Ես հայտարարեցի, որ եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, ըստ էության կայացնում է մահվան դատավճիռ, որովհետև Ժորժ Բաղումյանի առողջական վիճակը գնալով վատթարանում էր, և նա պարզապես ի վիճակի չի լինի երկար ժամանակ գտնվել քրեակատարողական հիմնարկում առանց պրոֆեսիոնալ, պատշաճ բժշկական օգնություն ստանալու,- ասում է Մ. Շուշանյանը: -ՔԿՀ-ն պարտավոր էր նրան տեղափոխել դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց, ինչը չեն արել, դրա համար պետք է պատասխան տան»: Փաստաբանը մեկ փաստարկ է վկայակոչում, որով ամեն ինչ ասված է.  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող շուրջ 1200 դատապարտյալներին և կալանավորներին ընդամենը 1 բուժակ է սպասարկում:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը նշում է, որ Ժ. Բաղումյանի մահը վկայում է այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության համակարգում բարեփոխումների մասին խոսքերը զրոյական արժեք ունեն, և իրականում ոչ մի բարեփոխում այս երկրում չի կատարվում: 

Կալանքը`  պատի՞ժ 

 

Սերժո Բաղումյանը և փաստաբան Մ. Շուշանյանը

Զենքը, որը հայտնաբերվել է Ժ. Բաղումյանի տանը, ձեռք է բերել հայրը` Լևոն Բաղումյանը: Դրդապատճառը եղել է այն, որ նրանց Էջմիածնում գտնվող սեփական տարածքի վրա ավազակային հարձակում է եղել, պահակներին կապել և թալանել են ողջ գույքը: Այդ զենքը տրվել է պահակներին, որպեսզի տարածքի հսկողություն իրականացնեն:   

Ժորժ Բաղումյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշում է, որ զենքը իսկապես օրինական չի եղել, բայց ապացուցվել է, որ որևէ հանցանք դրանով չի կատարվել, և ՊՆ-ից գողացված զենք չէ: 

Իբրև չվճարված 16 մլն դրամ հարկն առաջացել է 2009-ին` Ժորժ Բաղումյանին պատկանող «Գոլդ Էներջի» ՍՊԸ-ի գործունեությունից: Գումարվել են նաև տուգանքները` ընդհանուր առմամբ շուրջ 41 մլն դրամ:

Փաստաբանը միջնորդել է տրամադրել «Գոլդ էներջիի» հարկային գործը, հարկերի անձնական հաշվի քարտերը, ստուգման ակտի և կից փաստաթղթերի պատճեններ և այլ փաստաթղթեր, որպեսզի պատշաճ իրականացնի իր վստահորդի պաշտպանությունը և մասնագետների ներգրավմամբ հաշվարկվի նրան վերագրվող հարկային պարտավորությունները. եթե պարզվի, որ իսկապես կան չվճարված հարկեր, դրանք Ժ. Բաղումյանը պարտավորվում է վճարել: Սակայն իրավապահները չեն տրամադրել փաստաբանի պահանջած փաստաթղթերը և շարունակել են երկարացնել կալանքը: 

Մ.Շուշանյանը նշում է, որ մեղադրանքից պաշտպանվելու հնարավորությունից իր վստահորդը զրկված է եղել, և Ժորժ Բաղումյանի նկատմամբ կալանքը կիրառվել է որպես պատիժ` որևէ իրավաչափ նպատակ չհետապնդելով: Կալանքի անհրաժեշտությունը քննիչը պայմանավորել է Ժ. Բաղումյանի չվճարված հարկերով` նշելով, որ եթե վերջինս վճարի հարկերը, կազատվի կալանքից: 

«Փոխանակ վճարվի իրան, որովհետև ինքը պահանջում էր մեծ փողեր ինձանից»,- փաստաբանին լրացնում է Ժորժ Բաղումյանի եղբայրը` Սերժո Բաղումյանը, ով ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան եղբոր հարցերով զբաղվելու համար: Սերժո Բաղումյանն ասում է, որ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչ Էդգար Անտոնյանը 10 մլն դրամ կաշառք է պահանջել իրենից. «Ես 10 մլն դրամ չունեի, որ տայի իրան»: Նա համարում է, որ այդպիսով իր եղբորը «սպանել են»: «Ցավալի է, որ մեր երկրում մեկի կյանքը վտանգված է տենց փողերով, որ պահանջում են, որ վճարվի»,- ավելացնում է եղբայրը: 

Փաստաբանն ասում է, որ Ժ. Բաղումյանը հաշվապահությամբ չի զբաղվել, այլ զբաղվել է մեկ այլ անձ` Աշտարակի հարկային տեսչության նախկին աշխատակից Վահան Ամիրյանը, ում ցուցմունքների հիման վրա է Բաղումյանին մեղադրանք առաջադրվել: 

Նույն քրեական գործով կա նաև մեկ այլ մեղադրյալ` «Սաքրեն» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Կարեն Գրիգորյանը: Նրա դեմ մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով` մի շարք տնտեսական հանցանքների, այդ թվում` մաքսանենգության, հարկային պարտավորություններից խուսափել և այլի համար (Վերջինս նույնպես ցուցմունքներ է տվել Ժ. Բաղումյանի դեմ): Մինչդեռ Կ. Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ոչ թե կալանքը, այլ բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն նա մեկնել է ՌԴ, այնտեղից ապրանքներ է ներկրել ՀՀ և այլ գործողություններ կատարել: Անգամ դրանից հետո նրա խափանման միջոցը չի փոխվել: «Կարող ենք հիմա պնդել, որ Ժ. Բաղումյանի նկատմամբ վերաբերմունքը խիստ հասցեավորված է եղել»,- հարցնում է փաստաբան Մ. Շուշանյանը:   

Վերջինս նշում է, որ իրենք տեսնում են Ժ. Բաղումյանին ունեզրկելու և նրա ունեցվածքին տիրանալու միտում: Սակայն թե ով կամ ում կողմից է ղեկավարվում, դժվարանում է նշել. գուցե վերոնշյալ անձինք են ցանկացել տիրանալ սփյուռքահայի ունեցվածքին, գուցե կատարել են որոշ բարձրաստիճան անձանց պատվերը: 

Մի քանի ամիս առաջ Ժորժ Բաղումյանը զանգահարել էր «Հետքի» խմբագրին, ներկայացրել է, իր բնորոշմամբ, իր «գլխին սարքած» գործի մասին մանրամասներ և նշել, որ կփոխանցի խմբագրություն որոշ կարևոր փաստաթղթեր: Դեռևս երկու տարի առաջ էլ Ժորժ Բաղումյանը «Հետքին» պատմել էր, որ ՀՀ ՊՆ-ի հետ աշխատել է բարձրաստիճան զինվորականի պատկանող մի պաշտոնյայի ընկերության միջոցով, այժմ խնդիրներ ունի այդ ընկերության հետ, և  մարտկոցների մատակարարումն այլևս ինքը չի իրականացնում, այդ «մենաշնորհն» այլ ընկերության է փոխանցվել: 

Ժորժ Բաղումյանը աշխատել է «Առվա երկիր» ՍՊԸ-ի հետ, որի հիմնադիրներից մեկը ՀՀ ՊՆ ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ, գեներալ Վարդան Ավետիսյանն է: 

«Առվա երկիրը» մարտոկցների գնման դիմաց, ըստ փաստաբան Շուշանյանի, պատկառելի գումար չէր վճարել, և Ժորժ Բաղումյանը դիմել էր դատարան: Առաջին ատյանի դատարանը մերժել է Ժ.Բաղումյանի հայցը` բավարարելով պատասխանողի հակընդդեմ հայցը: Վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, և դեռևս որոշում չի կայացվել: 

Բաղումյանի ներկայացուցիչները անուններ են տալիս 

Խախտվել է Ժորժ Բաղումյանի կյանքի իրավունքը, որի համար պատասխանատվություն է կրում պետությունը` ի դեմս պաշտոնատար անձանց: Այս հիմնավորմամբ Ժ. Բաղումյանի հարազատները և փաստաբանը պահանջելու են, որ գործ հարուցվի, քննություն իրականացվի և պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, ովքեր առանց հիմքերի նրան կալանքի տակ են պահել: Մասնավորապես` ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչ Էդգար Անտոնյանը, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող գլխավոր դատախաղության Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բագրատ Պետրոսյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը, ով 3 անգամ երկարացրել է նրա կալանքի ժամկետը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանը, ով մերժել է բողոքը և գտել, որ նա պետք է պահվի կալանքի տակ: Ըստ պաշտպանի` պետք է քննության առարկա դառնա այն հանգամանքը, թե արդյոք ՔԿՀ-ում Ժ. Բաղումյանին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերվել է, թե ոչ: Պետք է հրաժարական տա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: 

Հ.Գ. լրացված

Մինչ հոդվածի հրապարակումը «Հետքը» փորձել էր կապվել քննիչ Է. Անտոնյանի հետ և պարզաբանումներ ստանալ նրա հասցեին հնչեցված մեղադրանքի շուրջ: Սակայն նրա աշխատանքային հեռախոսահամարը տևական ժամանակ չէր պատասխանում: Միայն աշխատանքային օրվա ավարտին կարողացանք զրուցել քննիչի հետ: Վերջինս իր հասցեին հնչեցրած մեղադրանքը հերյուրանք համարեց. «Դա հերյուրանք է, և նմանատիպ երևույթ ընդհանրապես չի եղել»: Ըստ քննիչի` Սերժո Բաղումյանն իր մոտ մեկ անգամ է եղել և խոստացել է օգնել եղբորը` կատարել հարկային պարտավորությունները: Դրանից հետո իր հետ կապ չի ունեցել: «Նրանից երբևիցե կաշառք չեմ պահանջել, ես դա ինձ երբևիցե թույլ չէի կարող տալ»,- եզրափակեց Է.Անտոնյանը:

Առաջին լուսանկարում՝ Ժորժ Բաղումյանը

Մեկնաբանություններ (21)

Էդմոնդ Խուդյան
Ցավակցում եմ Բաղումյան ընտանիքին: Ես տեղյակ չեմ Ժորժ Բաղումյանի գործի մանրամասնություններին, բայց սեփական մաշկիս վրա եմ զգացել և դեռևս կրում Հայաստանի իրավական համակարգում գործող կոռուպցիան:
Ara Manoogian
This is a very sad story and one that reminds me of a similar experience I had in 2004. Fortunately for me I was able to cover myself and criminal charges were never filed, but could have been if my accountant knew the unspoken rules of the system and how to evade taxes. Word to the wise. If you are doing business in Armenia, fully understand what your accountant is doing, as in the end you will be the one to answer. If you want to read about my encounter with the authorities at the pension fund and how they attempted to unjustly charge me with a crime, you can do so at: http://aramanoogian.blogspot.com/2004/10/once-again-i-may-have-killed-someone.html
Andranik
Dear Edik Baghoumian, no matter what ever good you do in Armenia they will treat you such because of the corrupt system & that is how the system works, so ARE TUN if you like.
Anjela
Ցավոք, մենք՝ հայաստանցիներս, միայն նման ցավալի դեպքերը արձանագրողներ ենք դարձել: Հավատացեք, օրական տասնյակ նման դեպքերի մասին կարող է լսենք: Հայաստանում չկա մի ոլորտ, որի մասին կարողանաս հանգիստ, առանց նյարդեր քայքայելու խոսել: Անարդարություն, խաբեությունն ու կոռուպցիան ամենուր է: Հոգնել ենք... Ցավակցում եմ Բաղումյաններին:
Andranik
Chgetem Hayastancek ench tshnamutyun unen Parskahayre het? Parskahay mard vor ogtakare yghel Hay azgen kreve jamanak yev ognele banakaen, aysor mahanume Hayastane bantum, ardyog sae lavutyan pataskhan yev verjen ? hetoel mec mec reglamen anum ARE TUN, mard ykav tun bayc korcrec er glukhen er lavutyan demac.
Garen
Maybe Armenia should change to .
SVETLANA MARGARYAN
Քանի դեռ Արդարադատություն կոչվող համակարգի ամենագլխավոր դեմքերից մեկը՝ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը,նաև նրա բազմաթիվ ենթականեր,ովքեր դեռ սովետմիության ժամանակներից մաֆիոզական շղթայի օղակներ էին,ովքեր հովանավորում էին հայտնի մարդասպաններին,գողերին,հանցագործներին,դեռ աշխատում են նույն համակարգում ու անգամ ավելի բարձր պաշտոնների են տիրացել,Հայաստան կոչվող երկիրը երկիր չի դառնա:Հայաստանն այսօր այդ ՏԱԿԱՆՔԻ համար ծառայում է որպես մի մեծ և նմանը չունեցող ՊԱՏԺԱԽՈՒՑ,որտեղ ամենասարսափելի ձևերով հաշվեհարդար են տեսնում ցանկացած հայի հետ և բացահայտ ցինիկությամբ էլ կոծկում են կատարվածը: Դեռևս 92թվականին ՀՀ Գերագույն դատարանում հնչեցրած իմ վերջին խոսքում եմ ասել և նույնը,ու ավելի համոզված կրկնում եմ այսօր՝. Հայաստանի իրավապահ մարմինների բարձրաստիճան ցանկացած աշխատողի կարելի է դատել Քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով...
Վերջին մոհիկան
Հայաստանում զոհերի և դահիճների տեղերը փոխված են։ Բանտերում լիքը անմեղ մարդիկ, իսկ ազատության մեջ լիքը հանցագործներ։ Դե Վահե Ավետյանի ու Հրաչ Մուրադյանի իսկական սպանողներին դատեք, այ ազգակործաններ
ընթերցող
թքել եմ սրանց իրականացրած արդարադատության վրա, հանցագործները իշխանության բուրգում են
hasmik
sovorakan erevujt, qani anisn en banterum, ovqer porzel en pajqarel, chhamaherpvelov kasharqi het, ete dranc erachy pox ches lcnum partadir ban e kalanqy, orenqy poxarinvel e arevtrov, datavornern el arevtrakannern en, hajastanum orenqi arevtury amena shahavet biznesn e, aid arevtri sepakantern hrajrn u axvann en
հայ մարդ
Սարսափելի է; Մարդու երակներում արյունը կարող է սառչել այս ամենից;Եվ, իհարկե, սա եզակի դեպք չէ; Էս արյունախումները այնպես են արել, որ արդեն հայրենասիրություն բառն էլ է արժեզրկվել;
Դարդ-անելի
Հրայր Թովմասյանին հրաժարականով ազատելը շատ մեղմ է։ Համակարգը վերջնական անդամալուծ դարձրեց։ Նախարարությունը դարձրել են չարչիների՝ մատնիք-մարջան-ապարանջան, մաստակ-ասեղ-մախաթ ծախողների։
Edward
ay hima im nerdrangs hayastanum vorpes gortsarar mart, hrajarvumem, amot dzez hazar amot
hasmik
Edik Baghoumian, cavakcum em zez ev zer yntaniqin, mi xndranq zez, pajqareq minchev verj, mer amboxj azgy hajtnvel e patjaxucum, cankacac pahin um uzum en patjum en, ankax orenqic, glxavor dataxazutjunum miak patjoxy axvann e, mjusnery nra kataracunern en, pajqareq axvanneri dem
Tereza
iskapes xaytarakutyuna mer azgi hamar.hangucyali kalanqi jamket@ erkaracnelu himqrer@ bacakayum en.ayd mard@ recidivist cher kamel hasarakutyan hamar vtang cher nerkayacnum.mer qnnichnern u mexadrox dataxazner@ tox hl@ noric bacen irenc [email protected] mardes mekel tesar banaseri vorakavorum unen.amot dzez.dzezanic el matax serund@ piti orinak vercni ?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հանցագործ-մաֆիա պետական մակարդակով: «Արի տու՞ ն». բայց քո տնից զզվելի գարշահոտություն է գալիս:
ԱՐՇԱԿ ԲԱՂՈՒՄՅԱՆ
CAVAKCHUM EM BAGHUMYANNERI @NTANIQIN
Artur
Ays mah@ ays gangrenayov hivand yerkri amotn e, nra xekavarneri amot@, yeritasard ardaradatutyan naxarari amot@, ete ayas petakan hancagorcutyunnel marsvi, jaxovurd, azgovi korac enq.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վաղուց ժամանակը չէ՞ ,որ կրիմինալների ու քցողների քաղաք Երևանը դադարի 'մայրաքաղաք' լինելուց: Այս ԱՀԱՎՈՐ քաղաքը դարձել է իսկական պատուհաս:
Xunsap'ha
Ov vor khelk uni, Hayasdanen turs g@ pakhi. Yergrin garavarutyan zanazan khaver@ g@ paghganan koghere yev vodjrakordznere. Irents mech martasbanner al gan. Tram@ aghvor m@ achkernin guyrtsutsadz e. Aynbes vor, artar antsi m@ hamar animasd e hon pnagil. Nuynisg zayn hayrenik gochel@ ankam avelort e; kani vor, shnorhiv garavarutyan, yergir@ kogheru vorche darperutyun chuni. Yete aysbes sharunagen, yergrin mech gamats gamats mart bidi ch@mna. Abakayin yete turk gam azeri gochvadz kogh-avazagner@ yete baderazmi @sgsin, baderazmelu, timatrelu mart bidi ch@ mna. Meg khoskov, aysorvan Hayasdan gochvadz@, iprev yergir abaka chunetsogh hoghadaradzk m@n e. Hon pnagoghnerun g@ tsavim payts chem grnar oknel. Lavakuyn maghtankners deghvuyn pnagchutyan.
ГРИГОРЯН АНАИД СААКОВНА
ПОЗОР ПРАВООХРАНИТЕЛЬНОЙ СТРУКТУРЕ АРМЕНИИ,ПОЗОР СУДЕБНОЙ СИСТЕМЕ АРМЕНИИ,ПОЗОР РУКОВОДСТВУ АРМЕНИИ! ПОЧИТАВ ДАННУЮ СТАТЬЮ Я ВИЖУ ЗАКАЗНОЕ ДЕЛО РУКОВОДСТВА ПРОКУРАТУРЫ ДЛЯ АРЕСТА ЖОРЖА БОГУМЯНА С ЦЕЛЬЮ ЗАВЛОДЕНИЯ ИММУЩЕСТВА СЕМЬИ БАГУМЯНА. ПО ЭКОНОМИЧЕСКИМ ПРЕСТУПЛЕНИЕЯМ СОДЕРЖАНИЕ ПОД СТРАЖЕЙ ПРИМЕНЯЕТСЯ ТОЛЬКО ПО ПЕРЕЧИСЛЕННЫМ В ЗАКОНЕ ОСНОВАНИЯМ, в данном СЛУЧАЕ ЯВНО ВИДНО СЛЕДЫ ЗАКАЗА ВЫСОКОПОСТАВЛЕННОГО ЧИНОВНИКА Ф И О КОТОРОГО ПЕРЕЧИСЛЕННО В СТАТЬЕ. НА ОСНОВАНИИ КОНСТИТУЦИИ ПРАВО НА ЖИЗНЬ БОГУМЯНА ЖОРЖА ЗЛОСТНО НАРУШЕНЫ, СОСТОЯНИЕ ЕГО ЗДОРОВЬЯ УХУДШИЛОСЬ И НЕ БЫЛИ ПРИНЯТЫ МЕРЫ ДЛЯ ВОССТОНОВЛЕНИЯ ЕГО ЗДОРОВЬЯ В СТАЦИОНАРЕ, что является НАРУШЕНИЕМ ПРАВО НА ЖИЗНЬ И ЗДОРОВЬЯ ИНОСТРАННОГО ГРАЖДАНИНА, за это ДОЛЖНЫ НЕСТИ УГОЛОВНУЮ ОТВЕТСТВЕННОСТЬ ВСЕ ПРИЧАСТНЫЕ К СМЕРТИ БОГУМЯНА ЖОРЖА ДОЛЖНОСТНЫЕ ЛИЦА:СЛЕДОВАТЕЛЬ ПРОКУРОР И СУДЬЯ. НА ОСНОВАНИИ ЗАКОНОДАТЕЛЬСТВА ОБЬЯЗАНЫ ПРЕДСТАВИТЬ ДЛЯ ИССЛЕДОВАНИЯ СЛУЧИВШЕГОСЯ ВСЮ ДОКУМЕНТАЦИЮ ДЕЛА БОГНУМЯНА ЖОРЖА.Я БОЛЬШЕ ЧЕМ УВЕРЕНА,ЧТО ДАННОЕ ДЕЛО НАХОДИТЬСЯ ПОД ОСОБЫМ КОНТРОЛЕМ ФСБ АРМЕНИИ ЧТОБЫ НЕ ДАТЬ ОГЛАСКЕ ОЧЕРЕДНОЕ ЗАКАЗНОЕ УБИЙСТВО ИНАСТРАННОГО ГРАЖДАНИНА В АРМЕНИИ С ЦЕЛЬЮ ЗАВЛАДЕТЬ ЕГО ИМУЩЕСТВОМ И ИМУЩЕСТВОМ СЕМЬИ.ПАЗОР АРМЯНЕ НА ВЕСЬ МИР ,ВЫ СРАВНИЛИ СЕБЯ С ЗЕМЛЕЙ, ВЫ НЕ ДЕМОКРАТИЧЕСКАЯ СТРАНА,ЗА ВСЕ БУДЕТЕ ОТВЕЧАТЬ, НАСТАНЕТ И ЭТО ВРЕМЯ...ТЕРПЕНИЕ БЛИЗКИМ РОДНЫМ И МАТЕРИ ЖОРЖА БОГНУМЯНА,ВЕЧНАЯ ПАМЯТЬ БИЗНЕСМЕНУ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter