HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին այսօր Երևանում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ Ըստ այդմ, կողմերը պարտավորվեցին համագործակցել անդրազգային հանցավորության դեմ պայքարում, ըստ անհրաժեշտության միմյանց ցուցաբերել իրավական օգնություն։

Մինչ այժմ երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունն իրականացվել է դիվանագիտական ճանապարհով, որին աջակցել է նաև Հայաստանում Իրանի դեսպանատունը։ Հուշագրի ստորագրմամբ կողմերն այսուհետև կարող են հաղորդակցվել անմիջականորեն, ինչը հնարավորություն կտա առավել օպերատիվ և արդյունավետ արձագանքել առանձին քրեական գործերով իրավական օգնության հարցումներին։

Մինչ հուշագրի ստորագրումը Աղվան Հովսեփյանն ընդունել էր Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությանը, ապա նաև առանձնազրույց ունեցել նրա հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր։

Գլխավոր դատախազներն արձանագրել են, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը, զբոսաշրջությունը վերջին տարիներին էապես զարգացել են, մեծացել են ապրանքաշրջանառության ծավալները, որպիսի պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է իրավապահ մարմինների սերտ համագործակցությունը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ դատախազությունների, իրավապահ մարմինների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter