
Երևանում բացվել է Արամ Խաչատրյանի կիսանդրին
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Խաչատրյան-Փափազյան փողոցների հատման հարակից հատվածում հանդիսավոր բացվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրին՝ կոմպոզիտորի 110-ամյակի առթիվ:
Քանդակագործ Գևորգ Գևորգյանի հեղինակած հուշարձանը տեղադրվել է ամբողջությամբ բարեկարգված, կանաչապատ տարածքում, որտեղ այցելուների հարմարավետությունն ապահովելու համար տեղադրվել են նաև նստարաններ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ արձանի բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել