HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանը բավարարել է Տիգրան Քոչարյանի հայցն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանության»

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, բավարարել է բլոգեր Տիգրան Քոչարյանի հայցն ընդդեմ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի («Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ):

Տիգրան Քոչարյանը զրպարտության համար թերթից պահանջում էր 2 մլն դրամ, իսկ վիրավորանքի համար՝ 1 մլն: Հայցի հիմքը` 2012թ. հուլիսի 13-ի թերթի թիվ 616 համարում հրապարակված «Ֆաշիստն ու փիղը. ի պաշտպանություն փղերի» վերտառությամբ հոդվածում առկա արտահայտություններն էին, որոնք, ըստ բլոգերի ներկայացուցիչ Անահիտ Սարդարյանի, վիրավորական եւ զրպարտիչ բնույթի են:

Դատարանը բավարարել է Տիգրան Քոչարյանի զրպարտության հերքման, վիրավորանքի համար` հրապարակային ներողություն խնդրելու պահանջը, իսկ գումարային պահանջը բավարարել է մասնակի. բլոգերը 300 հազար դրամ փոխհատուցում կստանա վիրավորանքի, 200 հազար դրամ` զրպարտության, նույնքան էլ՝ դատական ծախսերի համար:

«Կարծում եմ`  խորհրդանշական է, եւ մամուլի ազատության միջազգային օրը հրապարակված այս վճիռը կխթանի մամուլի զարգացմանը եւ պրոֆեսիոնալ լրագրողական դաշտի ձևավորմանը Հայաստանում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց փաստաբան Անահիտ Սարդարյանը:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Հեռախոսազանգերին չի պատասխանում նաեւ թերթի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը:

Լուսանկարը՝ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter