HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղորդում հանցագործության մասին

Մայիսի 3-ին՝ ժամը 00:53-ին, Nrnak.com կայքը տեղադրել է տեսանյութ՝ «Լրագրող, թե սադրիչ. hetq.am-ի լրագրող Անի Հովհաննիսյանը» վերնագրով: Տեսանյութի իրական հեղինակը ՀՀ ոստիկանությունն է, քանի որ լրագրողին հանրահավաքների ժամանակ նկարահանել են «02» գրությամբ հատուկ համազգեստով ոստիկանության աշխատակիցները: Թե ինչպես են օպերատիվ կադրերը հայտնվել Nrnak.com-ի տրամադրության տակ, հասկանալը դժվար չէ:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը խնդրում ենք  պարզել, թե ինչպե՞ս է ոստիկանության տեսանյութերը հայտնվել Nrnak.com կայքում: Ինչպես նաեւ այն, թե ով է իրականում կանգնած «Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանի հասցեին հնչող սպառնալիքների հետեւում:  Դրանք տեղ են գտել Nrnak.com-ի վերոնշյալ հրապարակման մեկնաբանությունների դաշտում: Նշենք, որ Nrnak.com-ն ընթերցողներին հատուկ զգուշացրել է, որ անգամ անվանարկումներ պարունակող մեկնաբանությունները չեն հրապարակվի: Մինչդեռ մեր լրագրողին ուղղված սպառնալից մեկնաբանությունները ոչ միայն չեն ջնջվում, այլ համալրվում են նորերով:

Որոշ մեկնաբանությունների հեղինակներ հրապարակավ սպառնում են Անի Հովհաննիսյանին` առողջությանը ծանր վնաս պատճառել, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված արարք է, ուստի խնդրում ենք անմիջապես քայլեր ձեռնարկել:

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 137.

Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը

1. Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափը:

Հ.Գ. Մայիսի 5-ի դրությամբ Nrnak.com-ը հեռացրել է վերոնշյալ հրապարակման բոլոր մեկնաբանությունները: «Հետք»-ն ունի սպառնալիք պարունակող մեկնաբանությունների լուսանկարները եւ անհրաժեշտության դեպքում՝ դրանք կարող ենք տրամադրել ԱԱԾ-ին:

Մեկնաբանություններ (1)

Gaiane
AJS PATVANDANI VRA SHAT HAJRENASERNER EV HEROSNER EN NSTEL; LVIC PHIX SARQEL PETQ CHE: ISK VOR LRAGROXIN HALACUM EN;DA EVS NORUTYUN CHE: ORINAK MI QANI TARI ARAJ HETQI LRAGROX LARISA PHAREMUZYANIN PHORZEZIN SPANEL TUN@ HRDEHELU MIJOCOV: HUSOV EM; HANCAGORCNER@ ZERBAKALVEL EN: EDIK BAXDASARYANIN DEMIRCHYANI @NTRUTYUNIC HETO MI GISHER(ARJUNOT EREQSHABTU GISHER@ ) OPERAJI MOTAKAJQUM GLXI SHRJANI VNASVACQOV EM TESEL: EREVI AJS JAMANAK EL HANCAGORC@ ZERBAKALVEC:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter