HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

5/25 ընտրատեղամասում 30 րոպեում քվեարկել է 15 ընտրող

Ընտությունների առաջին 30 րոպեի ընթացքում 5/25 ընտրատեղամասում գրանցված 1706 ընտրողից քվեարկել է 15-ը: Այս մասին «Հետքին» ասաց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Նունե Ալեքսանյանը, ում կարծիքով` նման ցուցանիշը վկայում է ընտրողների պասիվության մասին:

Առաջին 30 րոպեի ընթացքում դրոշամակնիքները ցնդելու դեպքեր չէին եղել: «Արձագանք չկա, ուրեմն նորմալ է»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

5/25 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն էին իրականացնում Հայաստանի հելսինկյան կոմիտեի, Համահայկական երիտասարդական ասոցիացիայի դիտորդները:

Լուսանկարում Նունե Ալեքսանյանը աջ կողմում նստած կինն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter