HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Չի երևում բացարձակ». 5/22-ում քարտուղարի սեղանի դիրքն ավելի բարձր է, քան քվեախցերինը

Ալեքսանդր Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում տեղակայված 5/22 ընտրատեղամասում սեղանը, որի առջև նստած էր քարտուղարը, դրված էր աստիճանների վրա, իսկ քվեախցերը` ներքևում` աստիճանների մոտ: Եվ հանձնաժողովի նախագահը, և անդամները վաստահեցրին, որ քարտուղարի նստած տեղից չի երևում, թե քվեախցում գտվող ընտրողն ինչպես է շարժում ձեռքը: Հանձնաժողովի անդամներից մեկը փորձնական մտավ քվեախուց ու շարժեց ձեռքը, բայց շարժման մանրամասները չերևացին: «Չի երևում բացարձակ»,- «Հետքին» ասաց քարտուղարը:

5/22 ընտրատեղամասում գանցված է 1215 ընտրող: Ժամը 8:50-ի դրությամբ քվեարկել էր մոտ 40 ընտրող: Հանձնաժողովի նախագահ, «ԲՀԿ» անդամ Արմեն Ալթունյանի կարծիքով` նման մասնակցությունը պասիվության մասին չի վկայում: Արմեն Ալթունյանը նախկինում ևս մասնակցել է ընտրությունների` որպես հանձնաժողովի նախագահ, և ասաց, որ ժամը 8:50-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գրեթե նույնն է, ինչ խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ` ընտրությունների առաջին 50 րոպեի ընթացքում:

Արմեն Ալթունյանի խոսքով` ընտրությունների առաջին 50 րոպեի ընթացքում 5/22 ընտրատեղամասում արձանագրություն չի կազմվել, դրոշմակնիքները չեն ցնդել:

Ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձ Քնար Մարաբյանի խոսքով ևս` ընտրությունների առաջին 50 րոպեի ընթացքում խախտումներ չեն արձանագրել: Քնար Մարաբյանը ևս պասիվություն չէր նկատում: «Ժողովուրդը գալիս է, պասիվություն շատ չկա»,- ասաց ՀԱԿ վստահված անձը:

5/22-ում դիտորդական առաքելություն էին իրականացնում Համահայկական երիտասարդական ասոցիացիայի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտորդները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter