HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բաժանում են գունավոր գրիչներ, իսկ որոշ տեղամասեր` հոսանքազրկվել են

Տարբեր տեղեկություններ կան, որ Նար Դոսի փողոցում, Նալբանդյանի անվան դպրոցի դիմաց ընտրողներին կանաչ կամ տեղամասի գրիչից տարբերվող գրիչներ են բացահայտ բաժանում: Պահանջում են, որ ընտրողներն այդ գրիչներով նշագրումներ անեն: Այս մասին տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

Ըստ նրան` մի քանի տեղամասերից, որոնք տեղակայված են նկուղային հարկերում եւ լուսավորության խնդիր ունեն, ահազանգ են ստացել, որ հոսանքազրկել են: 

Նաիրա Զոհրաբյանի ասելով` Նորք-Մարաշի թիվ 10/01 ընտրատեղամասում լույսերն անջատվել է եւ ԿԸՀ-ն հանձնարարել է ընտրությունները շարունակել մոմի լույսի տակ: Իսկ Էրեբունի վարչական շրջանում տեղակայված թիվ 13/26 ընտրատեղամասում էլեկտրաէներգիան անջատվել եւ որոշ ժամանակ անց միացվել է: 

«Մենք եւ մեր գործընկեր քաղաքական ուժերը պահանջում ենք ընդհատել ընտրությունները, մինչեւ վերանորոգեն, իբր մալուխ է խփել: Այդ տարածքը շատ մթոդ սենյակ է, ասել են, որ մոմի լույսի տակ քվեարկեն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter