HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

5/23 ընտրատեղամասի նախագահն արձանագրում է ընտրողների պասիվություն

Ընտրությունների մեկնարկից 1 ժամ հետո 5/23 ընտատեղամասի նախագահ, ԲՀԿ անդամ Արմեն Պարյանը թարմացրեց թանաքը: Նա «Հետքին» ասաց, որ եթե կարիք լինի, օրվա ընթացքում ևս 1 ժամ պարբերականությամբ կթարմացնեն թանաքը:

5/23 ընտրատեղամասում ժամը 9:00-ի դրությամբ քվեարկել էր գրանցված 1579 ընտողից մոտ 25-30-ը: «Ակտիվություն դեռևս չկա: Կարող է` դեռ քնած են»,- ասաց Արմեն Պարյան` ենթադրելով, որ օրվա ընթացքում ավելի մեծ թվով ընտրողների կգան քվեարկելու:

Արմեն Պարյանի և ՀԱԿ վստահված անձ Գայանե Պետրոսյանի խոսքով` ընտրությունների 1-ին ժամվա ընթացքում խախտումներ չեն արձանագրվել:

5/23 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն էր իրականացնում երկու տեղական դիտորդ, բայց քարտուղարի մոտ եղած մատյանում նշված չէր, թե այդ դիտորդները որ կազմակերպությունից են:

Արմեն Պարյանն 1-ին լուսանկարում աջում է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter