HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վստահված անձինք ուղղորդում են ընտրողներին

Աջափնյակ համայնքի Շինարարների 23 Ա հասցեում տեղակայված 6\8 ընտրատեղամասում հիմնական խախտումները գրանցվում են վստահված անձանց կողմից: Վստահված անձինք ուղղորդում են ընտրողներին: Տեսանյութում հանձնաժողովի անդամները նկատեցին, որ ՀՀԿ վստահված անձը փորձում է ընտրողին ուղղորդել: Այդ պատճառով վիճաբանություն սկսվեց: 

11:30-ի տվյալներով` Աջափնյակ համայնքի 6\8 ընտրատեղամասում ընտրության է ներկայացել 350 ընտրող: «Մինչ այս պահը ընտրությունը անցել է հանդիստ՝ առանց որևէ արտասովոր միջադեպերի»,- ասաց հանձնաժողովի նախագահ Հարազատ Գևորգյանը: 

Առավոտյան` ժամը 11:00-ի սահմաններում ընտրատեղամասում կուտակումներ եղան: Նշենք, որ ըստ Ընտրական օրենսգրքի՝ ընտրատարածքում տասնհինգ հոգուց ավելի ընտրողներ գտնվելու իրավունք չունեն: Ոստիկաներ տարածքում չեն երևում, իսկ հանձնաժողովի նախագահը շփոթված է: 

Տիգրան Դավուդյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter