HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

82-ամյա Ռիմա տատիկը թույլ չի տվել իր ձայնն օգտագործել

Մոտ 10 րոպե առաջ 10/15 ընտրատեղամաս է մոտեցել 82-ամյա Ռիմա տատիկը՝ խնդրելով որեւէ մեկին օգնել իրեն: Նրան մոտեցավ «Սոցիալական եւ տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի դիտորդը եւ փորձեց օգնել, սակայն նրանց միացավ նաեւ հանձնաժողովի անդամներից Հայկ Չիլինգարյանը: 82-ամյա կինն աղմուկ բարձրացրեց՝ ասելով, որ վերջինս փորձում է օգտագործել իր ձայնը:

«Հետք»-ի հետ զրույցում Ռիմա տատիկը նշեց. «Ես ուզում էի ընտրել Րաֆֆիին, բայց ինքը փորձում էր իր ուզած տողում «պտիչկա» դնել: Հետո, երբ ես թույլ չտվեցի, ինձ մոտ եկավ մեկ այլ դիտորդ, օգնեց իմ ուզած տեղը քվեարկել: Երբ այդ աղջիկը բարձրաձայն կարդաց տողերը ու ցույց տվեց՝ որը որտեղ է, ես հասկացա, որ հանձնաժողովի այդ տղան փորձում էր հանրապետականին ընտրել իմ փոխարեն»,- ասում է 82-ամյա կինը:

Լիաննա Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter