HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

ՀԱԿ վստահված անձ. «Մարդկանց ուղղորդված բերում են ընտրատեղամաս»

Էրեբունու թիվ 12/32 և 12/33 ընտրատեղամասերի բակում ժամը 11-ի հատվածում «Գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների կուտակումներ էին առաջացել: Ընտրատեղամասը գտնվում է թիվ 178 դպրոցի նախասրահում:

ՀԱԿ վստահված անձ Հռութ Գրիգորյանն ասում է, որ մարդկանց ուղղորդված բերում են ընտրատեղամաս: «Որպեսզի մուտքի մոտ մեքենաների կուտակում չառաջանա ու շատ աչքի չընկնի՝ թաղային հեղինակությունները մարդկանց բերում են մինչև դքի բերան, որից հետո նրանք ոտքով գալիս են ընտրատեղամաս»,- ասում է նա:

Դպրոցի բակամերձ տարածքում երիտասարդների կուտակումներ կան, իսկ 50 TT 077 համարանիշի ավտոքեմենան նեղլիկ փողոցում այնքան «անկաշկանդ» էր զգում, որ «Հետքի» լրագրողը հազիվ խուսափեց վրաերթի ենթարկվելուց:

Բնակիչներն ասում են, որ նա թաղամասում հեղինակություն վայելող Քյաչալ Ծյոմն է, որի մեքենան բոլոր ընտրություններին այնտեղ ազատորեն շրջում է:

Ի դեպ, երկու ընտրատեղամասերը դպրոցի նախասրահի աջ և ձախ կողմերում են և միմյանցից որևէ կերպ բաժանված չեն, որի հետևանքով, օրինակ, ՀՀԿ վստահված անձինք ազատորեն շփվում են միմյանց հետ՝ միաժամանակ գտնվելով նույն ընտրատեղամասում:

Ժամը 11-ի դրությամբ 12/32 և 12/33 ընտրատեղամասերից յուրաքանչյուրում  մոտ1900-ական ընտրողից քաղաքացիական պարտքն են կատարել համապատասխանաբար 365 և 284 քաղաքացի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter