HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Էրիկը սահմանափակ կարողություններով բոլոր մարդկանց խորհուրդ է տալիս մասնակցել ընտրություններին

Այսօր 5/27 ընտրատեղամաս ընկերների ուղեկցությամբ քվեարկելու էր եկել 23-ամյա Էրիկ Դավթյանը: 5/27 ընտրատեղամասը որևէ թեքահարթակ չունի հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Էրիկ Դավթյանը 4-5 անգամ մասնակցել է ընտրությունների նույն 5/27 ընտրատեղամասում, և այս տարիների ընթացքում ընտրատեղամասի՝ հենաշարժողական համակարգի խնդիրներով մարդկանց համար հարմարությունները չեն բարելավվել:

«Ուղղակի աստիճանների խնդիրն է մի քիչ բարդ, բայց ընկերներս օգնում են»,- ասաց Էրիկը, ով, եթե ընկերները չուղեկցեին, չէր կարողանա գալ ընտրատեղամաս:

Էրիկի կարծիքով՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանցից մի քիչ համարձակություն է պահանջվում՝ ընտրություններին մասնակցելու համար: «Քիչ մարդիկ կարող են, ըստ իս, գալ ընտրելու: Պատճառը թեքահարթակն է, մարդկանց վերաբերմունքը ինչ-որ տեղ, հայացքները»,- ասաց Էրիկը: Նա, սակայն, 5/27 ընտրատեղամասում այսօր «հայացքների խնդրի» չհանդիպեց:

«Խորհուրդ կտամ, որ չխուսափեն, չամաչեն ոչ մի բանից, բոլորս էլ լիարժեք մարդ ենք, բոլորս էլ հավասար ենք, գան, ընտրեն»,- ասաց Էրիկը՝ հեռակա դիմելով սահմանափակ կարողություններով այն մարդկանց, ովքեր խուսափում են ընտրություններին մասնակցելուց:

Էրիկ Դավթյանը որոշ չափով ծանոթ է իր ընտրած թեկնածուի նախընտրական ծրագրին: «Ճիշտն ասած, հույսեր ունեմ, որ մի բան կփոխվի»,- ասաց նա: Էրիկը կուզենար, որ Հայաստանում բարելավվեր մարդկանց սոցիալական վիճակը, բարձրանային աշխատավարձերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter