
ՀԱԿ-ը պարզաբանում է իր ներկայացուցչի խոսքերը
Հետաքննող լրագրողների «Հետք» լրատվական կայքում այսօր տեղադրվել է 5/2 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայ ազգային կոնգրեսի կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Ներսիսյանի հետ հարցազրույց, որում նա մասնավորապես նշում է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ գերադասելի է չգան ընտրության, քան նրանց օգնելու պատրվակով խախտումներ արձանագրվեն:
Ցանկանում ենք նշել, որ խոսքը սահմանափակ կարողություններով քաղաքացիների համար այնպիսի մեխանիզմների և պայմանների (օրինակ` շրջիկ քվեատուփեր, թեքահարթակներ և այլն) ստեղծման մասին է, որոնք թույլ կտան խուսափել ու կանխել ընտրազեղծարարների կողմից նրանց անօգնական վիճակից օգտվելու լայն տարածում ստացած պրակտիկայից և հնարավորություն կտան տվյալ քաղաքացիներին իրացնելու իրենց ընտրական իրավունքը` առանց ենթարկվելու նվաստացման կամ խաբեության:
Մեկնաբանել