HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Կանաչ գրիչները ՀՀԿ-ին հաջողություն չբերեցին. 10/16-ում հաղթել է ԲՀԿ-ն

Գ. Էմինի անվան դպրոցում տեղակայված 10/16 ընտրատեղամասում 375 ձայնով հաղթանակ տարավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երկրորդ տեղում հանրապետականներն են՝ 278 ձայնով: «Բարև» դաշինքը հավաքել է` 58, ՀԱԿԿ-ը՝ 41, ՕԵԿ-ը՝ 31, ՀՅԴ-ն՝ 22,  «Առաքելությունը»՝ 1 ձայն: Անվավեր ճանաչվեց 21 քվեաթերթիկ: Այս ընտրատեղամասում 1715 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 827-ը :

Քեատուփը բացելուց առաջ հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացանող Մարիամ Այվազյանը հանձնաժողովի անդամների հետ քննարկման դրեց այն հարցը, թե արդյոք վավեր են համարվելու կանաչ գրիչով քվեարկումները:

Նա նշեց, որ ընտրական օրվա ընթացքում  խոսակցություններ են եղել այն մասին, թե որոշ ընտրողները տեղամաս են ժամանում հատուկ կանաչ գրիչներով: Հանձնաժողովի անդամները համաձայնության եկան, որ կանաչ գրիչով քվեաթերթիկները անվավեր կհամարեն միայն այն դեպքում, եթե դրանք լինեն մեկ կուսակցության օգտին: Որոշվեց քվեատուփը բացել: Այդ պահին ընտրատեղամաս ժամանեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեք անդամներ և հայտարարեցին, որ կանաչ գրիչով քվեարկելը «չի հակասում ընտրական օրենսգրքին», հետևաբար հանձնաժողովի նախագահն ու անդամները «իրավունք չունեն» անվավեր ճանաչել այն: Հանձնաժողովի անդամ, «Բարև աշինքը» ներկայացնող Աիդա Ամիրյանը դժգոհեց, որ քվեախցում գրիչ կա դրված, ինչու պետք է ընտրողը իր հետ կանաչ գրիչ տանի:

Քվեաթերթիկները հաշվելիս հայտնաբերվեց կանաչ գրիչով քվեարկումների մոտ 15 դեպք, բոլորը՝ Հանրապետական կուսակցության օգտին: ՀՅԴ-ի ներկայացուցիչը նկատեց նաև, որ հանրապետականների քվեաթերթիկների աջ անկյունները հիմնականում ծալված են: Այդպիսին էր հանրապետականների օգտին գրեթե ամեն հինգերորդ քվեաթերթիկը: Հանարապետական կուսակցության ներկայացուցիչը պատասխանեց, թե քվեաթերթիկի ծալելը ընտրախախտում չի համարվում:

Քվեաթերթիկի աջ անկյունը ծալելն ու կանաչ գրիչով քվեարկելը օրենքի խախտում չեն՝ համաձայնեցին հանձնաժողովի անդամները, բայց նրանցից մեկը կատակեց, որ դրա շնորհիվ ՀՀԿ-ի «կանաչ ճանապարհն» ապահովված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter